Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում գրանցվել է կոնյակի, գինու, շամպայնի և վիսկիի արտադրության ծավալների աճ

30.09.2016, 19:17
2016 թ.–ի հունվար–օգոստոսին Հայաստանում գրանցվել է կոնյակի, գինու, շամպայնի և վիսկիի արտադրության ծավալների աճ, իսկ օղու և գարեջրի արտադրության ծավալները նվազել են։
Հայաստանում գրանցվել է կոնյակի, գինու, շամպայնի և վիսկիի արտադրության ծավալների աճ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2016 թ.–ի հունվար–օգոստոսին Հայաստանում գրանցվել է կոնյակի, գինու, շամպայնի և վիսկիի արտադրության ծավալների աճ, իսկ օղու և գարեջրի արտադրության ծավալները նվազել են, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Այսպես, հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 11 468,8 հազար լիտր կոնյակ, ինչը 29,3 տոկոսով ավել է 2015 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։ Նշված ժամանակահատվածում գինու արտադրությունն ավելացել է 8,4 տոկոսով` մինչև 3 779,1 հազար լիտր, վիսկիի արտադրությունն աճել է 1,9 անգամ` մինչև 1 023,3 հազար լիտր, շամպայնինը` 12,8 տոկոսով` մինչև 253,9 հազար լիտր։

Վիճակագրական տվյալներով` օղու արտադրությունը նվազել է 7,9 տոկոսով և կազմել 5 138,3 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 11 տոկոսով` մինչև 14 366,7 հազար լիտր։

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը կազմել է 46 250,7 հազար լիտր, ինչը 8,8 տոկոսով պակաս է 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ –0–