Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում պարենային ապրանքների գներն ապրիլին նվազել են 0,5 %–ով

06.05.2016, 18:13
Հայաստանում պարենային ապրանքների գները 2016 թ.–ի ապրիլին, նույն տարվա մարտի համեմատ, նվազել են 0,5 տոկոսով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Հայաստանում պարենային ապրանքների գներն ապրիլին նվազել են 0,5 %–ով

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարենային ապրանքների գները 2016 թ.–ի ապրիլին, նույն տարվա մարտի համեմատ, նվազել են 0,5 տոկոսով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։ 

Պարենային ապրանքների գների անկումը պայմանավորված է հիմնականում բանջարեղենի, կարտոֆիլի, ձվի, կաթնամթերքի, կենդանական և բուսական յուղի, ինչպես նաև ձկնամթերքի գների 4,3-0,5 տոկոսանոց նվազմամբ։ 

ԱՎԾ-ի տվյալներով, բանջարեղենի և կարտոֆիլի գներն այս տարվա ապրիլին, 2015 թ.-ի համարժեք ժամանակահատվածի համեմատ, նվազել են 1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 4,3 տոկոսով։ 

Այսպես, վարունգի գինը ապրիլին, նույն տարվա մարտի համեմատ, նվազել է 40,6 տոկոսով, կանաչեղենինը` 20.8 տոկոսով, կանաչ սոխի գինը` 17,4 տոկոսով, սոխի գինը`3,4 տոկոսով, սմբուկինը`2,9 տոկոսով:

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է սնկի գների աճ` 1,5 տոկոսով, բողկի գների աճ` 3,0 տոկոսով, կարտոֆիլի գնի աճ` 7,8 տոկոսով, լոլիկի գնի աճ`10,0 տոկոսով, կաղամբի գնի աճ` 10,7 տոկոսով, կանաչ պղպեղի գնի աճ` 11,2 տոկոսով, գազարի գնի աճ` 12,2 տոկոսով, սխտորի` 13,1 տոկոսով, բազուկի` 23,5 տոկոսով:

Միաժամանակ Հայաստանում մրգի գինն այս տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, էժանացել է 21,9 տոկոսով, իսկ 2016 թ.–ի մարտի համեմատ թանկացել է 4,7 տոկոսով։ 

Ձվի միջին գինը ապրիլին, 2015 թ.–ի համարժեք ժամանակահատվածի համեմատ, նվազել է 12,3 տոկոսով, իսկ այս տարվա մարտի համեմատ` 2,6 տոկոսով։ 

Բուսական և կենդանական յուղերի գներն այս տարվա ապրիլին, 2015 թ.-ի ապրիլի համեմատ, նվազել են 1,7 տոկոսով, իսկ մարտի համեմատ` 0,6 տոկոսով։

Միաժամանակ, մսամթերքը հաշվետու ժամանակահատվածում էժանացել է 4,8 տոկոսով, իսկ հաշվետու ամսում թանկացել է 0,3 տոկոսով։ 

2016 թ.-ի ապրիլին, նույն տարվա մարտի համեմատ, գրանցվել է հացամթերքի գների աճ` 0,1 տոկոսով, հրուշակեղենի գների աճ` 0,2 տոկոսով: Միաժամանակ, ոչ ալկոհոլային խմիչքների գները մնացել են անփոփոխ:

Այլ ապրանքների գներն ամսվա ընթացքում նվազել են 0,3 տոկոսով, սուրճի, թեյի և կակաոյի գները` 0,2 տոկոսով, շաքարավազի գինը` 0,1 տոկոսով, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գները` 0,1 տոկոսով:

ԱՎԾ-ի համաձայն, Հայաստանում սպառողական գները 2016 թ.–ի ապրիլին, 2015 թ.-ի ապրիլ ամսվա համեմատ, նվազել են 0,3 տոկոսով: Պետյբուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2016 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), ՀՆԱ–ի աճը` 2,2 տոկոսի սահմանում։ –0–