Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանը 8,1%-ով ավելացրել է ՌԴ-ից ներկրվող բնական գազի ծավալը 2019 թ.–ի I կիսամյակում

24.07.2019, 15:22
Ավելացել են նաև ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները:
Հայաստանը 8,1%-ով ավելացրել է ՌԴ-ից ներկրվող բնական գազի ծավալը 2019 թ.–ի I կիսամյակում

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2019 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8,1 %-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1 016.1 մլն խ.մ՝ նախորդ տարվա 940 մլն խ.մ դիմաց:

Ինչպես հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը, նշված ժամանակահատվածում իրացվել է 1 002.2 մլն խ.մ՝ նախորդ տարվա 985,1 մլն խ.մ դիմաց:

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 55,4%-ով նվազել են Էներգետիկայի և 19,4%-ով արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 101.8 և 82.9 մլն խ.մ: Բնական գազի սպառման ծավալները 31%-ով ավելացել են բնակչության և 29,7 %-ով այլ սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 385.3 և 158.1 մլն խ.մ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

15,2%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 274.1 մլն խ.մ:-0-