Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+17

«Պոբեդա» ռուսական լոուքոսթերը կիրականացի Մոսկվա–Գյումրի չվերթերը

21.10.2016, 18:53
«Պոբեդա» ռուսական լոուքոսթերը (ներառված է «Աէրոֆլոտ» խմբում) դեպի Գյումրի չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել։
«Պոբեդա» ռուսական լոուքոսթերը կիրականացի Մոսկվա–Գյումրի չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Պոբեդա» ռուսական լոուքոսթերը (ներառված է «Աէրոֆլոտ» խմբում) դեպի Գյումրի չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել, հաղորդում է gazeta.ru–ն` հղում անելով ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը։

Գործակալության փաստաթղթերում նշվում է, որ «Պոբեդան» հնարավորություն է ստացել չվերթեր իրականացնել դեպի Գյումրի շաբաթական յոթ անգամ։  

«Պոբեդան» պատկանում է «Աէրոֆլոտ» խմբին։ Ընկերության չվերթերն իրականացվում են Boeing-737-800 տիպի 12 ինքնաթիռներով 58 ուղղություններով, այդ թվում` 8 միջազգային ուղղություն։ –0–