Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

ՎՏԲ-Հայաստան Բանկը Telcell–ի միջոցով գործարքների իրականացման հնարավորություն է ընձեռում

11.07.2017, 12:54
Երկուշաբթի - շաբաթ օրերին ժամը 09:00-18:00 կատարված վճարումները տեղ կհասնեն անմիջապես:
ՎՏԲ-Հայաստան Բանկը Telcell–ի միջոցով գործարքների իրականացման հնարավորություն է ընձեռում

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերն այսուհետ հնարավորություն ունեն օգտվել բանկային գործարքների ճկուն և ժամանակակից գործիքից, որի հնարավորությունը ընձեռում է Telcell վճարային ցանցը՝ իր ավելի քան 1500 տերմինալներով Երևանում և Հայաստանի մարզերում: 

Բանկի մամուլի հաղորդագրության համաձայն, ծառայությունը ներառում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկի մարում, ինչպես նաև հաշվի, ավանդի, քարտի համալրում առցանց ռեժիմում՝ առանց ժամային սահմանափակման: TelCell վճարային համակարգի միջոցով վճարումների իրականացումը բավականին պարզ է և մատչելի: Վճարումից անմիջապես հետո բջջային հեռախոսահամարին ուղարկված SMS ծանուցումը կհավաստի վճարման փաստը: 

Երկուշաբթի - շաբաթ օրերին ժամը 09:00-18:00 կատարված վճարումները տեղ կհասնեն անմիջապես, իսկ կիրակի և ոչ աշխատանքային օրերին ու ժամերին կատարված վճարումները՝ հաջորդ աշխատանքային օրը 9:01-ից սկսած:

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-