Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Վերականգնվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան

13.09.2016, 12:53
Վերականգնվել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան, որը դադարեցվել էր նախորդ շաբաթ գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:
Վերականգնվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերականգնվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան, որը դադարեցվել էր նախորդ շաբաթ գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով, հաղորդում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը:

«Սեպտեմբերի 12-ին ժամը 12:20-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր սեպտեմբերի 7-ին «Ղազախ-Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով», - նշվում է հաղորդագրության մեջ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) ստեղծվել է 1997 թվականին։ Գործունեության հիմնական ոլորտը Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարումը և բաշխումն է։ Բացի այդ, ընկերությունը զբաղվում է բնական գազի տեղափոխմամբ, պահմամբ, բաշխմամբ և իրացմամբ, Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։

2013 թ.-ի դեկտեմբերին ռուսական «Գազպրոմ» հոլդինը և «Գազպրոմ Արմենիա»-ն պայմանագիր են ստորագրել 2014-2018 թթ.-ին Հայաստան ռուսական բնական գազի մատակարարման շուրջ: Պայամանագրի համաձայն, «Գազպրոմ»-ը տարեկան պետք է իրականացնի Հայաստան մինչև 2,5 մլրդ կուբամետր գազի մատակարարում: -0-