Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը

01.12.2016, 11:45
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ օրը հայտարարել է, թե Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում։
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ օրը հայտարարել է, թե Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում, գրում է «Ժողովուրդը»։

Նշենք, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը; Այս հեռանկարը խիստ մտահոգիչ է հայկական կողմի համար:

«Վտանգն այն է, որ գազատարն ամբողջությամբ գնելու մտադրության մասին արդեն բարձրաձայնել է ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությունը: Այսինքն՝ մեր երկրի համար ռազմավարական, կենսական նշանակության գազատարը շուտով կարող է դառնալ ադրբեջանցու սեփականություն, որը, տրամադրության անկմամբ պայմանավորված, երբեմն-երբեմն կարող է փակել գազի փականը, և մենք կզրկվենք գազի մատակարարումից», – նշում են հոդվածի հեղինակները։

Օրաթերթին հաջողվել է այս հարցի շուրջ զրուցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Չիչինաձեի հետ, ով պարզաբանել է, որ վաճառքի բուն գործընթացը չի սկսվել, գնորդների հայտեր էլ դեռևս չկան:

«Ադրբեջանական ընկերությունը մեզ մոտ գազային, տրանսպորտային որևէ միջանցք չունի, և այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նման հավանականությունը քիչ է»,- հուսադրել է վրացի պատգամավորը։–0–