Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

«Արմավիա» ընկերության սնանկացումը ՀՀ ավիացիայի և անվտանգության ոլորտի ամենամեծ կորուստներից էր. փորձագետ

13.12.2013, 15:17
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սնանկացումը հայկական ավիացիայի և ազգային անվտանգության ամենամեծ կորուստներից մեկն էր, կարծում է Հանրային խորհրդի օդային տրանսպորտային հաղորդակցությունների հանձնաժողովի անդամ Իզաբելա Մուրադյանը։
«Արմավիա» ընկերության սնանկացումը ՀՀ ավիացիայի և անվտանգության ոլորտի ամենամեծ կորուստներից էր. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սնանկացումը հայկական ավիացիայի և ազգային անվտանգության ամենամեծ կորուստներից մեկն էր, կարծում է Հանրային խորհրդի օդային տրանսպորտային հաղորդակցությունների հանձնաժողովի անդամ Իզաբելա Մուրադյանը։

Հայաստանի միակ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը 2013թ.–ի ապրիլի 1–ից  դադարեցրեց թռիչքները և հայտարարեց, որ սնանկացման ընթացակարգ է սկսում։

«Տուժեց պետությունը, քանի որ սեփական ավիափոխադրողի բացակայությունը շատ ծանր հետևանքներ է ունենում. աղետների կամ պատերազմների դեպքում Հայաստանն այսօր գրեթե ինքնաթիռներ չունի, որոնք պետության կամ հայկական ավիաուղիների սեփականությունը լինեն»,– ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց Մուրադյանը։

Այդ կապակցությամբ նա նշեց, որ Վրաստանը 54 սեփական ինքնաթիռ ունի, իսկ Ադրբեջանը` 28, ընդ որում շատ ժամանակակից։ Նա նշեց, որ ադրբեջանական ավիաուղիներն ամբողջությամբ պետական են։

Ըստ Մուրադյանի, «Արմավիան» 8 սեփական ինքնաթիռներից բաղկացած պարկ ուներ. երեք CRG, երեք Բոինգ 737 50, մեկ Airbus և մեկ ЯК 42։ AirArmenia ընկերության կողմից շահագործվող Airbus 320–ը, Բոինգ 373 500–ը և մյուս բեռնատար ինքնաթիռները, ըստ նրա, վարձակալության են տրվել։

«Եթե պատերազմական դրություն հայտարարվի կամ որևէ ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի, ոչ ոք թույլ չի տա, որ իր ինքնաթիռները մեկնեն Հայաստան»,– ասաց Մուրադյանը։

Նա ընդգծեց նաև, որ Հայաստանի համար կարևոր խնդիր է այն փաստը, որ «Արմավիայի»` աշխատանքը կորցրած աշխատակիցները ստիպված են աշխատել այլ վայրերում կամ ընդհանրապես չաշխատել` այդպիսով կորցնելով որակավորումը։  «Այս վիճակը պիտի մտահոգեր կառավարությանը, քանի որ դրանք շատ բարձր վարձատրվող և բարդ մասնագիտություններ են, որոնք հեշտ չէ ձեռք բերել,  և այդ կորուստները մենք դեռ երկար ժամանակ կզգանք»,– ամփոփեց նա։

Միաժամանակ հանրային խորհրդի անդամը կտրականապես հրաժարվեց այդ թեմայի վերաբերյալ այլ հարցերի պատասխանել և մեկնաբանություններ անել։

ՀՀ կառավարությունը հունիսի 6-ին կայացած նիստի ժամանակ հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը։ Հոկտեմբերի 23–ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը», որը հիմնված է «McKinsey & Company» ընկերության և ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի անցկացրած համատեղ հետազոտության վրա։

Ավելի վաղ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը հայտարարել էր, որ պատրաստ է մասնակցել Հայաստանի ազգային ավիափոխադրողի ընտրության մրցույթին։ –0–