Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Աղքատության դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ կառավարության ծրագրերը զգալի արդյունքներ կտան ապագայում. վարչապետ

27.12.2013, 15:02
Աղքատության դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ կառավարության ծրագրերը զգալի արդյունքներ կտան հետագայում, ուղիղ եթերով անցկացվող իր առաջին մեծ ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աղքատության դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ կառավարության ծրագրերը զգալի արդյունքներ կտան հետագայում, ուղիղ եթերով անցկացվող իր առաջին մեծ ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
 
ԱՎԾ տվյալների համաձայն, Հայաստանում աղքատության մակարդակը 2012թ.–ին կազմել է 32,4 տոկոս` 2008թ.–ի համեմատ ավելանալով 17,4 տոկոսով։

Ըստ Սարգսյանի` աղքատությունը հաղթահարելու խնդիրը Հայաստանի Հանրապետական կուսակցության և կառավարության ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկն է, քանի որ ցուցանիշների հետևում կանգնած են հազարավոր մարդիկ և ընտանիքներ, որոնց կյանքի մակարդակը շատ ցածր է։

Նա նշեց, որ խնդիրը ստեղծվել է 1992–1993թթ.–ին, երբ գոյություն ուներ տնտեսական կոլապսը, և քաղաքացիների կյանքի մակարդակը զգալիորեն նվազեց, իսկ աղքատության մակարդակը մոտեցավ 94 տոկոսին։

Վարչապետն ընդգծեց, որ հետագայում զարգացումները թույլ տվեցին ձևավորել բնակչության շերտը, որը կարողացավ լուծել սոցիալական հարցերը, սակայն այդ տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց ձևավորել միջին շերտը։  Ըստ նրա` ծայրահեղ աղքատության մակարդակն այսօրվա դրությամբ Հայաստանում կազմում է շուրջ 20 հազար դրամ, իսկ աղքատության` ավելի քան 30 հազար դրամ։

«Ըստ վիճակագրական գնահատականների     անհնար է օբյեկտիվ գնահատական ստանալ, քանի որ հաշվառման առավել խիստ պահանջների կիրառման դեպքում  խոսքը կվերաբերի ոչ թե 30 տոկոսին, այլ սոցիալապես բարդ իրավիճակում գտնվող ընտանիքների թիվը նվազագույնը կրկնակի կավելանա»,– ասաց Սարգսյանը։

Վարչապետն ավելացրեց, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է աշխատատեղեր ստեղծել, որոնք թույլ կտան նվազագույնը 150 հազար դրամի չափով եկամուտ ապահովել, ինչը թույլ կտա քաղաքացիների կյանքի մակարդակի բարձրացում գրանցել։

«Եթե այսօր 300 հազար ընտանիք բախվում է աղքատության խնդրին, ապա դա առավելապես բարձր վարձատրվող աշխատատեղերի բացակայության պատճառով է։ Դա մեր նպատակն է, և 5 տարվա ընթացքում մենք արմատական փոփոխություններ ենք իրականացրել, որոնք թույլ կտան փոփոխությունների հասնել»,– ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ պետությունը մասնավոր հատվածի հետ համատեղ իր վրա է վերցրել արդյունաբերական քաղաքականության և դրա իրականացման պատասխանատվությունը, քաղաքականություն է մշակել, նոր հարթակ, որի հիման վրա 12 ոլորտներում ծրագրեր են իրականացվում, որոնք արդեն տալիս են իրենց արդյունքները։

Մասնավորապես ըստ նրա` դեղագործական ոլորտում, որտեղ մասնավոր հատվածի հետ համագործակցության մասին համաձայնագիր է կնքվել` արդեն երրորդ տարին է աճ է նկատվում, իսկ արտահանման ծավալները 2013թ.–ին աճել են 32 տոկոսով։

«Մենք ռազմավարական երկարաժամկետ աշխատատեղեր ենք ստեղծում, ինչը աղքատության հաղթահարման ռազմավարությունն է։ Մենք գիշերային պահակներ չենք, ինչպես դա ներկայացվում է և մեր հիմնական խնդիրը բացառապես մթնոլորտի ձևավորումը չէ։ Այդ մոտեցումը փոխելու համար քաջություն է հարկավոր, որին մենք դիմեցինք»,– ասաց Սարգսյանը։

Աղքատություն ծնող մյուս պատճառը, ըստ վարչապետի` կրթությունն է և դրա հասանելիությունը, տվյալ ոլորտում արմատական փոփոխություններ են իրականացվել, այդ թվում երիտասարդության համար կրթության ֆինանսավորում։

«Պետությունը կրթություն է երաշխավորում, և 2014թ.–ին արդեն պետբյուջեով միջոցներ են նախատեսված  4,5 հազար ուսանողի ուսումը ֆինանսավորելու համար, ինչը թույլ կտա կրթությունը հասանելի դարձնել բոլորի համար։ Աղքատության հիմնական պատճառներն այս երկուսն են, և այդ ուղղություններով մենք լուծում ենք տեսնում, իսկ իրականացվող ծրագրերը արդյունքներ են տալիս և զգալի արդյունքներ կտան նաև ապագայում»,– ամփոփեց Սարգսյանը։ –0–