Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. ապրիլի 30, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

Բենզինը Հայաստանում մայիսին թանկացել է 0,5%–ով

07.06.2016, 16:40
Հայաստանում բենզինի գինը 2016 թ.–ի մայիսին, ապրիլի համեմատ, ավելացել է 0,5 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Բենզինը Հայաստանում մայիսին թանկացել է 0,5%–ով

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինի գինը 2016 թ.–ի մայիսին, ապրիլի համեմատ, ավելացել է 0,5 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ, դիզելային վառելիքի գները հաշվետու ամսում նվազել են 2,9 տոկոսով։

ԱՎԾ–ի տվյալներով` այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, բենզինն էժանացել է 11,6 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը` 16,8 տոկոսով։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները 2016 թ.–ի մայիսին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 0,6 տոկոսով։ –0–