Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 16, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Բնակարանների գները Երևանում առաջին կիսամյակում անփոփոխ են մնացել

04.05.2015, 17:49
Երևանում բնակարանների միջին շուկայական գները 2015 թվականի առաջին կիսամյակում, 2014թ. 4–րդ եռամսյակի համեմատ, գրեթե անփոփոխ են մնացել` կազմելով  274  հազար դրամ մեկ քառ. Մետրի դիմաց, ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։
Բնակարանների գները Երևանում առաջին կիսամյակում անփոփոխ են մնացել
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանում բնակարանների միջին շուկայական գները 2015 թվականի առաջին կիսամյակում, 2014թ. 4–րդ եռամսյակի համեմատ, գրեթե անփոփոխ են մնացել` կազմելով  274  հազար դրամ մեկ քառ. Մետրի դիմաց, ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։

Համեմատության համար նշվում է, որ 2014 թվականի առաջին եռամսյակում Երևանի մասնավոր տների մեկ քառ. մետրի գինը կազմել է 273,4 հազար դրամ։

Պետական կոմիտեի տվյալների համաձայն, մայրաքաղաքում բնակարանների ամենաբարձր գինը գրանցվել է Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում` համապատասխանաբար  428 հազար և 356,6 հազար դրամ` մեկ քառ. մետրի դիմաց, ամենացածր գինը Նուբարաշենում է` 156,5  հազար դրամ մեկ քառ. մետրի դիմաց։

Միաժամանակ, մարզերում ամենաբարձր արժեքը գրանցվել է Ծաղկաձորում (292,4 հազար դրամ՝ 1 քառակուսի մետրի դիմաց), 1 քառակուսի մետրի դիմաց ամենացածր գինը՝ Դաստակերտում`8 հազար դրամ և Շամլուղում `11 հազար դրամ ($1 – 476,42 դրամ).: