Կուտակային կենսաթոշակային համակարգի ինստիտուտը չի կարող գոյություն ունենալ Հայաստանում` դրա նկատմամբ անվստահության մթնոլորտում. փորձագետ
05.12.2013,
18:53
Կուտակային կենսաթոշակային համակարգի ինստիտուտը չի կարող գոյություն ունենալ` դրա նկատմամբ բնակչության վստահության բացակայության մթնոլորտում, կարծում է հայկական խորհրդարանի նախկին պատգամավոր, տնտեսագիտության թեկնածուՎարդան Բոստանջյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կուտակային կենսաթոշակային համակարգի ինստիտուտը չի կարող գոյություն ունենալ` դրա նկատմամբ բնակչության վստահության բացակայության մթնոլորտում, կարծում է հայկական խորհրդարանի նախկին պատգամավոր, տնտեսագիտության թեկնածուՎարդան Բոստանջյանը։
«Ես միշտ ասել եմ, որ չկա և չի կարող լինել «պարտադիր–կամավոր կուտակային համակարգ» բառակապակցություն»,– ասաց Բոստանջյանը հինգշաբթի մամուլի ասուլիսում։
Փորձագետը հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր եղած ժամանակ ինքը ոչ միայն չի քվեարկել կենսաթոշակային բարեփոխումների օգտին, այլ նաև հայտարարել է հանրապետության նախագահի հետ իր անհամաձայնության մասին։
Նա հայտնեց, որ կուտակային համակարգի ներդրմամբ մեկ տարվա ընթացքում կկուտակվի առնվազն 200 մլն դոլար։
«Հնչում են բառեր այն մասին, որ քանի որ մենք այդ միջոցների կառավարման մեծ փորձ չունենք, մենք դրանք կուղղենք արտաքին շուկա»,– ասաց Բոստանջյանը, նշելով, որ այդ բառերը չեն կարող ծիծաղելի չլինել։
Նա ընդգծեց, որ Հայաստանի համար դա հսկայական գումար է, և պետք է դրանց շրջանառման ուղիներ գտնել հենց հանրապետությունում` ստեղծելով նոր աշխատատեղեր, բարձրացնելով եկամուտները, «որ այդ փողերը ոչ միայն վերադառնան, այլ նաև համապատասխան տոկոսներ ստացվեն դրանց շրջանառությունից»։
Բացի այդ, փորձագետի խոսքով, համաշխարհային ֆինանսական ճգնաժամը դեռ շարունակվում է, և այդ համատեքստում, որքան էլ վարպետորեն ընկերությունները կառավարեն այդ միջոցները, դրանք կորցնելու ռիսկը, այնուամենայնիվ, շատ մեծ է։
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականի հունվարի 1-ից։ Կուտակային բաղադրիչը թույլ է տալիս ապագա կենսաթոշակառուին ձևավորել կենսաթոշակի չափը։ Յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին կներդնի աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (300 հազար ձեռներեցների համար), կփոխանցի պետությունը։–0– -