Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

Ծաղկաձորն ԱՊՀ և մերձավոր արևելքի լեռնադահուկային հանգստավայրերի եռյակում է

01.10.2015, 13:46
Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրը հայտնվել է ռուս զբոսաշրջիկների ճանաչումը վայելող և նախընտրելի հանգստավայրերի շարքում ըստ Oktogo.ru հյուրանոցների նախապատվիրման ռուսական առցանց ծառայության կազմած վարկանիշի։ Ծառայությունն ուսումնասիրել է, թե ԱՊՀ և մերձավոր արևելքի լեռնադահուկային որ հանգստավայրերն են առավել ճանաչված ռուս զբոսաշրջիկների համար։
 Ծաղկաձորն ԱՊՀ և մերձավոր արևելքի լեռնադահուկային հանգստավայրերի եռյակում է
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – ԱՌԿԱ.  Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրը հայտնվել է ռուս զբոսաշրջիկների ճանաչումը վայելող և նախընտրելի հանգստավայրերի շարքում ըստ Oktogo.ru հյուրանոցների նախապատվիրման ռուսական առցանց ծառայության կազմած վարկանիշի։ Ծառայությունն ուսումնասիրել է, թե ԱՊՀ և մերձավոր արևելքի լեռնադահուկային որ հանգստավայրերն են առավել ճանաչված ռուս զբոսաշրջիկների համար։

Վարկանիշը կազմվել է 2016 թվականի հունվարի 1–ից 10–ի ձմեռային արձակուրդների ժամանակահատվածում ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկների նախապատվիրման տվյաների հիման վրա։

Նախկին ԽՍՀՄ լեռնադահուկային ամենաճանաչված հանգստավայրերի տասնյակում են Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի լեռնադահուկային համալիրները։ Վերջին տասը տարիներին այդ համալիրները, որոնք ծառայել են որպես թիմերի հավաքականների մարզաբազաներ, վերածվել են ռուսների ձմեռային հանգստի ճանաչված վայրերի։

Ուսումնասիրության տվյալներով, մայրենի լեզվով շփումը, առանց մուտքի արտոնագրի մուտքը, ծառայությունների բարձր մակարդակը, գեղեցիկ բնությունը և մատչելի գները տարեցտարի ավելի մեծ թվով ռուս զբոսաշրջիկների են գրավում Ծաղկաձոր։

Նախկին ԽՍՀՄ լեռնադահուկային թոփ-10 (ըստ ճանաչվածության)

1. Չիմբուլակ (Ղազասխատան)

2. Ծաղկաձոր (Հայաստան)

3. Լոգոյսկ (Բելառուս)

4. Կարակոլ (Ղրղըզստան)

5. Գուդաուրի (Վրաստան)

6. Բուկովել (Ուկրաինա)

7. Բակուրիանի (Վրաստան)

8. Ալթայի Ալպեր (Ղազախստան)

9. Չիգման (Ղազախստան)

10. Սիլիչի (Բելառուս)

Oktogo.ru–ի տվյալներով, ԱՊՀ ամենաբյուջետային լեռնադահուկային հանգստավայրերը Լոգոյսկն ու Սիլիչին է, որտեղ հանգիստն արժե օրական միջինը 47 դոլար, ամենաթանկը` Չիմբուլակը (95 դոլար)։ Հանգստի բյուջեն հանգստավայրում ներառում է միջին կարգի հյուրանոցում ապրելը, ընթրիքը սրճարանում և դահուկներով սահելը։

Կարակոլեում հանգստի բյուջեն կկազմի օրական 49 դոլար, Չիգմանում` 51 դոլար, Ծաղկաձորում` 53 դոլար, Բուկովելում` 65 դոլար, Ալթայի Ալպերում` 70 դոլար, իսկ Գուդաուրիում և Բակուրիանիում` օրական մոտ 85 դոլար։

Տրանսպորտային հարմարավետության տեսանկյունից ամենից հարմար է հասնել Ճիմբուլակ, որն Ալմաթիից 25 կմ հեռավորության վրա է։ Այնուհետև Լոգոյսկն ու Սիլիչին են` Մինսկից 35 կմ հեռավորության վրա, Ծաղկաձորը` Երևանից 60 կմ–ի վրա, Չիգմանը` Տաշքենդից 90 կմ հեռավորության վրա, Գուդաուրին` Թբիլիսիից 120 կմ հեռավորության վրա, Բակուրիանին` Թբիլիսիից 180 կմ հեռավորության վրա, Բուկովելը` 230 կմ հեռավորության վրա Լվովից և Կարակոլը` Բիշքեկից 400 կմ հեռավորության վրա։

Ծաղկաձորը գրեթե ցանակցած մակարդակի դահուկորդների համար նախատեսված հանգստավայր է։ Լեռնալանջերի միջին հատվածը լավ է հանգիստ սահքի համար (բարձունքների տարբերուրությունը` 230մ) և ունի վերամբարձ բազկաթոռ (800մ)։ Քաղաքի արևմտյան մասում գտնվում է 5000 մ երկայնության քառաստիճան ճոպանուղի։ Առաջին մակարդակի մարդատարությունը կազմում է 1200 մարդ/ժամ, երկրորդինը` 800 մարդ/ժամ, երրորդինը` 600 մարդ/ժամ, չորրորդինը` 600 մարդ/ժամ։

Երկրորդ և երրորդ աստիճանների միջև գործում է փոքրիկ սրճարան, որտեղ սիրում են հանգստանալ դահուկորդներն ու սնուուբորդիստները։ Բարձունքների 350–մետրանոց տարբերություններով սև սահուղիները լեռան վերին հատվածում են և սպասարկվում են 1000–մետրանոց վերամբարձ բազկաթոռով։ Այստեղ շատ զառիթափ լանջեր կան, որոնցից Արարատի և Սևանի հիանալի տեսարան է բացվում։ Այստեղից կարելի է լեռնանցքով անցնել հարևան լեռան վրա և դուրս գամ ամենաէքստրեմալ հատվածներ։ Լանջերի ամենաստորին մասը բոբսլեյի համար է հատկացված, և այն սահքի մեծ վարպետություն է պահանջում։ Լեռնադահուկային սահուղիների ընդհանուր երկայնությունը կազմում է ավելի քան 7200 մետր։ Ընդհանուր առմամբ, գոյություն ունի շուրջ 50 շատ գեղեցիկ սահուղի։ –0–