Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

«Մանկության աշխարհ EXPO 2014» ցուցահանդեսը կանցկացվի հունիսի 7–9–ը Երևանում

26.05.2014, 14:51
2014թ. հունիսի 7-ից 9-ը  կկազմակերպվի 8-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը «Մանկության աշխարհ EXPO 2014» խորագրով` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Ցուցահանդեսը կանցկացվի նորակառույց ցուցահանդեսային համալիրում` «Երևան Էքսպո»-ում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են «LOGOS EXPO Center» ընկերությունից, որը ցուցահանդեսի կազմակերպիչն է։
«Մանկության աշխարհ EXPO 2014» ցուցահանդեսը կանցկացվի հունիսի 7–9–ը Երևանում
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. 2014թ. հունիսի 7-ից 9-ը  կկազմակերպվի 8-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը «Մանկության աշխարհ EXPO 2014» խորագրով` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Ցուցահանդեսը կանցկացվի նորակառույց ցուցահանդեսային համալիրում` «Երևան Էքսպո»-ում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են «LOGOS EXPO Center» ընկերությունից, որը ցուցահանդեսի կազմակերպիչն է։

Միջոցառումը կանցկացվի ՀՀ էկոնոմիկայի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաև Արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ։

«Ցուցահանդեսին կներկայացվի ավելի քան 80 տեղական և օտարերկրյա ընկերությունների մանկական արտադրանք, որոնց թվում է կահույք, հագուստ, կոշկեղեն, խաղալիքներ, դպրոցական պարագաներ և մանկական սնունդ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է, որ հունիսի 7–ին ժամը 12։00–ին նախատեսված ցուցադրության բացման  պաշտոնական արարողությանը կմասնակցի Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

Եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում կկազմակերպվեն նաև «Ժպտերեսիկ» ֆոտոմրցույթը, «Փոքրիկ նկարիչ» լավագույն նկարի մրցույթը, ինչպես նաև «Մինորա» մշակույթային պրոդյուսերական կենտրոնի կողմից կկազմակերպվի մեծ շոու ծրագիր։

LOGOS EXPO Center–ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է, որը գործում է Հայաստանում 1999 թ.–ից։ Վերջին 12 տարվա ընթացքում LOGOS EXPO Center–ը կազմակերպել է ավելի քան 160 մասնագիտացված և միջազգային ցուցահանդեսներ։–0–