Գերավճարները նվազել են, ԱԱՀ-ի վերադարձված գումարն՝ ավելացել. ՊԵԿ
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մեկ տարվա ընթացքում (01.09.2016-31.08.2017թթ.) պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել են 6.401.2 մլն դրամով՝ 2017թ. սեպտեմբերի 1-ին կազմելով 265,484.7 մլն դրամ, հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Կրճատումն արձանագրվել է հարկային վարչարության արդյունավետության բարձրացման արդյունքում», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Չկատարված հարկային պարտավորություններն ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 122,750.0 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 7,459.1 մլն. դրամով:
Իսկ ԱԱՀ-ի վերադարձված գումարը նախորդ մեկ տարում (01.09.2016-31.08.2017թթ.) կազմել է 57,328.5 դրամ, ինչը շուրջ 16%-ով կամ 7,920.1 մլն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշից:–0–