Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանի զարգացման հեռանկար պետք է դառնա գիտելիքների տնտեսությունը. տնտեսագետ

17.01.2014, 14:56
Հայաստանի աստիճանական զարգացմանը կարող է նպաստել գիտելիքների տնտեսությունը, կարծում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը։
Հայաստանի զարգացման հեռանկար պետք է դառնա գիտելիքների տնտեսությունը. տնտեսագետ
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի աստիճանական զարգացմանը կարող է նպաստել գիտելիքների տնտեսությունը, կարծում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը։

«Մենք զարգացման համար շատ հնարավորություններ ունենք, կարծում եմ, որ հարկավոր է առաջ շարժվել գիտելիքների տնտեսության ուղղությամբ, որի զարգացման համար ճիշտ քաղաքականություն է հարկավոր», – ասաց Բոստանջյանը «ԱՌԿԱ» գործակալությանը։

Նրա խոսքերով` հասարակության մտավոր ռեսուրսների օգտագործումը թույլ կտա ուղղել երկրում տիրող սոցիալ–տնտեսական իրավիճակը ձեռնարկությունների եկամտաբերության մակարդակի բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման հաշվին։

Բոստանջյանի կարծիքով` տնտեսական աճի համար բացի գիտելիքների տնտեսությունից այլ հնարավորություն է նաև երկրում թեթև արդյունաբերության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսի խթանումը։

ՀՀ ԱՎԾ վերջին տվյալների համաձայն` Հայաստանի ՀՆԱ—ի ծավալը 2013 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 1 283,5 մլրդ դրամ` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1,4 տոկոսով։ Հայաստանի 2013 թ.–ի բյուջեում ՀՆԱ–ի աճը նախատեսված է 6,2 տոկոսի սահմանում, 2014 թ.–ի բյուջեում` 5,2 տոկոսի սահմանում։ –0–