Վերլուծաբաններ. ԱՄՆ–ի գործազրկությունը սեպտեմբերին պահպանվել է 5.1%–ի մակարդակում
02.10.2015,
11:38
ԱՄՆ–ի գործազրկությունը սեպտեմբերին պահպանվել է 5.1%–ի մակարդակում, կարծում են DailyFX պորտալի հարցման մասնակիցները։ Միաժամանակ, նոր աշխատատեղերի թիվը տնտեսության ոչ գյուղատնտեսական ճյուղերում, փորձագետների գնահատմամբ, աճել է 200 հազարով օգոստոսի 173 հազարի դիմաց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի գործազրկությունը սեպտեմբերին պահպանվել է 5.1%–ի մակարդակում, կարծում են DailyFX պորտալի հարցման մասնակիցները։ Միաժամանակ, նոր աշխատատեղերի թիվը տնտեսության ոչ գյուղատնտեսական ճյուղերում, փորձագետների գնահատմամբ, աճել է 200 հազարով օգոստոսի 173 հազարի դիմաց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ աշխատանքի նախարարության վիճակագրական տվյալները կհրապարակվեն հոկտեմբերի 2–ին, Երևանի ժամանակով 16։30–ին։
Baker Hughes ամերիկյան նավթագազային ընկերությունն ուրբաթ Երևանի ժամանակով 21։00–ին կհրապարկի ԱՄՆ–ում հորատման սարքերի թվի դինամիկայի շաբաթական տվյալները։ Մեկ շաբաթ առաջ երկրում այդ սարքերը նվազել են 4 միավորով կամ 0.47 տոկոսով, և կազմել է 838 միավոր։ Տարեկան արտահայտմամբ ցուցանիշը նվազել է 1093 միավորով, կամ 56.6 տոկոսով։–0–