Գյուղատնտեսության նախարարությունը գնահատում է հանգստյան օրերին Հայաստանում տեղացած կարկտի վնասները
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գնահատում է հանգստյան օրերին Հայաստանում տեղացած տեղատարափ կարկտի վնասները, տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Շաբաթ և կիրակի Հայաստանի մի շարք մարզերում ու Երևանում գրանցվեցին կարկտախառը տեղատարափ անձրևներ։ Կարկուտը վնասեց ծիրանի, խնձորի և խաղողի այգիներն ու ցանքատարածքները։ Օդերևութաբանների կանխատեսմամբ` Հայաստանն ընդհուպ մինչև հունիսի 10–ը կգտնվի ցիկլոնի ազդեցության տակ։
«Դեռ չեմ կարող խոսել կարկտի հասցրած վնասների մասին։ Կարող եմ ասել, որ ամենաշատը վնասվել է Արմավիրի մարզը», – նշեց նա երկուշաբթի ասուլիսի ժամանակ։
Մակարյանն ընդգծեց, որ հատուկ հանձնաժողովն այս պահին գնահատում է կարկտի հասցրած վնասը և շուտով կհրապարակի գրացնված տվյալները։ –0–