Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանը պետք է ներկրումը փոխարինող քաղաքականություն իրականացնի. թերթ

25.12.2014, 13:07
Այն պայմաններում, երբ Հայաստան է ներկրվում երեք անգամ ավել ապրանք, քան արտահանվում է, հարկ կլիներ մտածել ներկրումը փոխարինող քաղաքականության իրականացման մասին, «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
 Հայաստանը պետք է ներկրումը փոխարինող քաղաքականություն իրականացնի. թերթ
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այն պայմաններում, երբ Հայաստան է ներկրվում երեք անգամ ավել ապրանք, քան արտահանվում է, հարկ կլիներ մտածել ներկրումը փոխարինող քաղաքականության իրականացման մասին, «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

«Խոշոր ներկրողների հետ, ովքեր մենաշնորհային դիրք են զբաղեցնում որոշակի ապրանքների ներկրման հարցում, լավ կլիներ պայմանավորվածություն ձեռք բերել այն բանի շուրջ, որ նրանք զբաղվեին ներկրումը փոխարինող գործունեությամբ։ Ինչու՞ մենք պետք է դրսից բերենք այն, ինչ կարող ենք արտադրել այստեղ` Հայաստանում», – մեջբերում է թերթը միության նախագահի խոսքերը։

Նրա խոսքերով` Հայաստանն ամեն տարի Թուրքիայից և Չինաստանից ներկրում է 500 մլն դոլարի թեթև արդյունաբերության ապրանքներ։ «Մի՞թե չի կարելի նույն հագուստը, տրիկոտաժն արտադրել Հայաստանում։ Չէ՞ որ կարելի է գնել բոլոր տեխնիկական հոսքագծերն ու ընդլայնել հայրենական արտադրությունը։ Ինչ է Թուրքիա՞ն մեզ պետք է հագցնի», – հանդես է գալիս Սաֆարյանը հռետորական հարցադրմամբ։ Որակելով անցած ժամանակահատվածը որպես բացթողած հնարավորությունների շրջան` միության նախագահը կոչ է անում «գոնե հիմա ակտիվորեն աշխատել մոբիլիզացիոն տնտեսական քաղաքականության իրականացման ուղղությամբ», գրում է հրատարակությունը։–0–