Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-10

Հայաստանը կարող է Ղրղըզստանից շուտ միանալ ՄՄ–ին, աշխատանքը «շատ ինտենսիվ է» ընթանում. Ուշակով

23.12.2013, 16:47
Հայաստանը կարող է Ղրղըզստանից շուտ միանալ Մաքսային միությանը, միանալու աշխատանքը «շատ արագ տեմպերով է» ընթանում, ՄՄ–ին միանալու «ճանապարհային քարտեզը» կստորագրեն երեքշաբթի, տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հայաստանը կարող է Ղրղըզստանից շուտ միանալ ՄՄ–ին, աշխատանքը «շատ ինտենսիվ է» ընթանում. Ուշակով
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է Ղրղըզստանից շուտ միանալ Մաքսային միությանը, միանալու աշխատանքը «շատ արագ տեմպերով է» ընթանում, ՄՄ–ին միանալու «ճանապարհային քարտեզը» կստորագրեն երեքշաբթի, տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Կցանկանայի նշել, որ հայկական հայտի դիտարկման համատեքստում փորձագետների աշխատանքը շատ ինտենսիվ է ընթանում,շատ արագ տեմպերով։ Նույնիսկ ինչ–որ չափով գերազանցում է այն աշխատանքը, որն ընթանում է և իրականացվել է Ղրղըզստանի հետ»,– երկուշաբթի ճեպազրույցի ընթացքում լրագրողներին է հայտնել Ուշակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Երեքշաբթի Մոսկվայում տեղի կունենա Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի (ԳԵՏԽ)  նիստը, որի ընթացքում կքննարկվի 2014թ.–ի մայիսին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրման նախապատրաստությունը։ Միավորումը պետք է ստեղծվի գործող Մաքսային միության հիման վրա` սկսած 2015թ.–ից։ Նաև կքննարկվեն Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի և Ղրղըզստանի հայտերը։ Ուշակովը հաստատել է, որ նիստի ընթացքում Մոսկվայում կստորագրվի ՄՄ–ի կազմում հանրապետության անդամակցության վերաբերյալ «ճանապարհային քարտեզը»։

«Ղրղըզստանի «ճանապարհային քարտեզի»  (միանալու) վերաբերյալ հարցը նույնպես կքննարկվի։  Պարզապես այն (քարտեզը) հայկականի համեմատ պատրաստման նույն փոխում չէ»,– ավելացրել է նախագահի օգնականը։

Ղրղըզստանը Մաքսային միությանը միանալու մտադրության մասին հայտնել էր դեռ 2011թ.–ին։  Հայաստանը նման որոշում ընդունեց 2013թ.–ի սեպտեմբերին։ Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվեց, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։

Դեկտեմբերի սկզբին հանրապետության համար նվազեցին ռուսական գազի, նավթամթերքի և ադամանդի գները։ Ըստ ԵԶԲ–ի նախնական հաշվարկների, ՄՄ–ի կազմում ընդգրկվելը երկամյա հեռանկարում կհանգեցնի նրան, որ Հայաստանի ՀՆԱ–ի տարեկան աճը կավելանա  4–4,5 տ.կ.–ով։ –0–