Հնդկական անորակ դեղեր հայտնաբերելու դեպքում Հնդկաստանի իշխանությունները պատրաստ են արձագանքել բողոքներին. պաշտոնյա
03.02.2014,
19:46
Հնդկաստանի իշխանությունները պատրաստ են դիտարկել բողոքները և պատժել հայկական շուկա անորակ դեղորայք մատակարարող հնդկական ընկերություններին, լրագրողներին հայտնեց Հնդկաստանի դեղագործական արտադրանքի արտահանման առաջխաղացման խորհրդի տնօրեն Աբխայ Սինխան։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հնդկաստանի իշխանությունները պատրաստ են դիտարկել բողոքները և պատժել հայկական շուկա անորակ դեղորայք մատակարարող հնդկական ընկերություններին, լրագրողներին հայտնեց Հնդկաստանի դեղագործական արտադրանքի արտահանման առաջխաղացման խորհրդի տնօրեն Աբխայ Սինխան։
«Մենք խստորեն պատժում ենք այն ընկերություններին, որոնք անորակ դեղորայք են արտադրում և արտահանում»,– ասաց Սինխան։
Պաշտոնյան նշեց, որ չեն բացառվում դեղամիջոցների` առանց արտադրողի իմացության կեղծման դեպքերը։ Նման դեպքերում, ըստ նրա, կարևորագույն դերն այն մարդկանց զգոնությունն է, ովքեր հայտնում են անորակ դեղերի մասին տվյալ ոլորտի վերահսկողությունն անցկացնող մարմիններին։
«Եթե դուք ունեք կոնկրետ դժգոհություններ, ապա մենք պատրաստ ենք լսելու մարդկանց անհանգստություն պատճառող ընկերությունների անունները»,– ասաց Սինխան։
Նա միաժամանակ նշեց, որ դեղագործական արտադրանքի արտահանման առաջխաղացման խորհրդի դերը մեղավորների վերահսկողության կամ պատժելու հարցում սահմանափակ է, սակայն այն սերտորեն և արդյունավետ համագործակցում է այն մարմինների հետ, որոնք ստանձնել են այդ պարտավորությունը։
«Մենք չենք կարող վերահսկել ոլորտը կամ պատժել անբարեխիղճ ընկերությունները, բայց կարող ենք բացահայտել այդ դեպքերը և փորձել խուսափել նմանատիպ իրավիճակներից ապագայում։ Հնդկաստանի տվյալ ճյուղի բոլոր մարմինները սերտորեն համագործակցում են միմյանց հետ` համատեղ լուծումներ գտնելու և մեղավորներին պատժելու համար։ Չէ՞ որ մենք պետք է պահպանենք մեր երկրի դրական վարկանիշը»,– ասաց հնդիկ պաշտոնյան։
Հայաստանի դեղերի արտադրողների և ներկրողների միության տվյալներով, հանրապետությունում գրանցվել է հնդկական 42 արտադրողների 254 անուն դեղամիջոց։ 2013 թվականին գրանցվել էր 61 անուն դեղամիջոց։
Նախորդ տարի Հնդկաստանը Հայաստան է արտահանել 1.9 մլն դոլարի դեղամիջոցներ և Հայաստանի դեղորայքի մատակարարների ցուցակում զբաղեցնում է 20-21–րդ տեղերը։ -0-