Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

«Նաիրիտի» աշխատողներին կվճարեն մինչև հուլիսի 15–ը կուտակված աշխատավարձի պարտքը. վարչապետ

09.06.2015, 18:20
Երևանի «Նաիրիտ» գործարանի աշխատողներին կվճարեն մինչև հուլիսի 15–ը կուտակված աշխատավարձի պարտքը, երեքշաբթի հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Նաիրիտի» աշխատողներին կվճարեն մինչև հուլիսի 15–ը կուտակված աշխատավարձի պարտքը. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի «Նաիրիտ» գործարանի աշխատողներին կվճարեն մինչև հուլիսի 15–ը կուտակված աշխատավարձի պարտքը, երեքշաբթի հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև 2015 թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը վճարելու համար:

Կառավարության ղեկավարը նշել է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հանձնարարել է ձևավորել հանձնաժողով, որը կզբաղվի աշխատավարձերի հաշվարկման ու ճշգրտման հարցերով, և մինչև ս.թ. հուլիսի 15-ը աշխատավարձի ողջ պարտքը կվճարվի:

Հանդիպմանն արծարծվել են նաև «Նաիրիտի» վերագործարկման հնարավորություններին առնչվող հարցեր: Ի պատասխան այս հարցի կապակցությամբ նաիրիտցիների ներկայացրած առաջարկությունների՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է, որ գործարանն աշխատի:

«Մենք պատրաստ ենք քննարկել «Նաիրիտի» վերագործարկման յուրաքանչյուր ողջամիտ, հիմնավոր ու իրատեսական առաջարկ և հնարավորության դեպքում աջակցել դրա կյանքի կոչմանը»,– նշել է վարչապետը:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։ Գործարանում արտադրությունը դադարեցվել է 2010 թվականի ապրիլից, իսկ աշխատողների աշխատավարձերի պարտքերը 2013 թվականի նոյեմբերի դրությամբ շուրջ 12 մլն դոլար են կազմել։–0–