Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Իրանում առաջարկվել է պարզեցնել հայկական պետհամարանիշներով երկիր մուտք գործելու խնդիրը

30.09.2024, 11:56
Պարզեցվելու է Հայաստանից տրանսպորտային միջոցների մուտքը Իրանի Իսլամական Հանրապետություն
Իրանում առաջարկվել է պարզեցնել հայկական պետհամարանիշներով երկիր մուտք գործելու խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Իրանի զբոսաշրջության և ավտոմոբիլային ակումբը հայտարարել է՝ պարզեցնելու է Հայաստանից տրանսպորտային միջոցների մուտքը Իսլամական Հանրապետություն, գրում է Tehran Times-ը։

Նախագիծը, որն ուղղված է մաքսային ընթացակարգերի կրճատմանը և անդրսահմանային ուղևորությունների արագացմանը, պաշտոնապես մեկնարկել է սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած արարողության ժամանակ, որին մասնակցել է Իրանի մշակույթի, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրին:

Դրա շրջանակում Իրան մեկնող Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են իրենց տրանսպորտային միջոցների համար ձեռք բերել Carnet de Passages կամ մաքսային տարանցման փաստաթուղթ՝ թույլ տալով նրանց նվազագույն ուշացումով Իրան մուտք գործել:

Նախագիծը, որն Իրանում տեսակոնֆերանսի միջոցով մեկնարկել է Զբոսաշրջության ազգային շաբաթվա երկրորդ օրը, նպատակ ունի պարզեցնել մաքսային ձևակերպումները և ընդլայնել միջազգային ավտոմոբիլային տրանսպորտը Իրանի և հարևան երկրների միջև: