Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի ԿԲ ղեկավարը Ֆրանկֆուրտում կմասնակցի ԳՀՀ դիտորդական խորհրդի նիստին

09.04.2015, 14:16
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը կմասնակցի Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին, հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։
Հայաստանի ԿԲ ղեկավարը Ֆրանկֆուրտում կմասնակցի ԳՀՀ դիտորդական խորհրդի նիստին
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը կմասնակցի Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին, հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

Նիստի ժամանակ քննարկվելու են KfW (Kreditanstalt fur Wiederaufbau) բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական համագործակցության հարցերը:

Արթուր Ջավադյանն այցի շրջանակում հանդիպումներ կունենա մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ։

Գերմանական KfW բանկը Հայաստանին աջակցում է 1995թ.-ից ֆինանսական համագործակցության շրջանակներում ծրագրերի իրականացման հարցում, իսկ դրա ներկայացուցչությունը հանրապետությունում գործում է 1998թ.-ի հոկտեմբերից: Հայաստանում բանկի գործունեության հիմնական ոլորտներն են էներգետիկան, խմելու ջրի հատվածը և կոյուղին, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգի և մասնավոր հատվածի զարգացումը:

Գերմանա–հայկական հիմնադրամը 1998 թվականին հիմնել են Հայաստանի և Գերմանիայի կառավարությունները ֆինանսական գործակցության մասին համաձայնագրի հիման վրա փոքր բիզնեսին աջակցելու նպատակով։ 2011 թվականի սեպտեմբերին Հայաստանում ստեղծվել է Գերմանա–հայկական հիմնադրամի ծրագրի կառավարման գրասենյակ։ -0-