Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երևանի ՋԷԿ–ը Արցախից բերված քարածխով էլեկտրաէներգիայի արտադրություն կսկսի այս տարի. նախարար

26.09.2013, 16:40
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ–ն կսկսի էլեկտրաէներգիայի արտադրություն` որպես վառելիք օգտագործելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մաղավուզի շրջանում արդյունահանվող քարածուխը, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։
Երևանի ՋԷԿ–ը Արցախից բերված քարածխով էլեկտրաէներգիայի արտադրություն կսկսի այս տարի. նախարար
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ–ն կսկսի էլեկտրաէներգիայի արտադրություն` որպես վառելիք օգտագործելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մաղավուզի շրջանում արդյունահանվող քարածուխը, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։

ԼՂՀ–ում արդյունահանված ածխի մատակարարմամբ զբաղվում է «Հանա–Տրանս» ընկերությունը, որին տրամադրվել է երեք տարի ժամկետով ԱԱՀ վճարման հետաձգում։

«Հանա–Տրանս» ընկերությունն արդեն սկսել է ածխի մատակարարում Վարդենիսի երկաթուղային հանգույց, որտեղից այն տեղափոխվում է Երևան։

Քարածխի մատակարարումները թույլ կտան գործարկել 50 ՄՎտ հզորությամբ
երկու էներգաբլոկ։

Երևանի արդիականացված ՋԷԿ–ը` համակցված շարքի նոր ժամանակակից շոգեգազային էներգաբլոկով, շահագործման է հանձնվել 2010 թվականի ապրիլին։ Երևանի նոր ՋԷԿ–ի սահմանված նոր հզորությունը կազմում է 271.7 ՄՎտ, միաժամանակ կայանի էներգետիկ հզորությունը 242 ՄՎտ է, իսկ ջերմայինը` 434.9 ԳՋ/ժ։--0--