Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Հայաստանի կառավարությունն առաջիկա օրերին կվճարի «Նաիրիտի» աշխատողների պարտքերը

15.07.2015, 14:19
«Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերի պարտքերը վճարելու հարցում որոշակի պարզություն կա, «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի էներգետիիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Հայաստանի կառավարությունն առաջիկա օրերին կվճարի «Նաիրիտի» աշխատողների պարտքերը
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 15. /ԱՌԿԱ/. «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերի պարտքերը վճարելու հարցում որոշակի պարզություն կա, «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի էներգետիիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

«Միջպետական բանկի վարկերի հետ կապված ճանապարհային քարտեզը մշակվել է և մոտակա 1-2 շաբաթների ընթացքում սկսվելու է իրավունքների փոխանցումը բանկից Հայաստանին, և ՀՀ կառավարությունն է դառնալու վարկային միջոցների նկատմամբ պահանջատեր։ Այսինքն և՛ բաժնետոմսերի, և՛ գույքի նկատմամբ իրավասություններն ամբողջությամբ անցնում են կառավարությանը»,– ասել է նախարարը։

Միաժամանակ Զախարյանը հիշեցրել է, որ ավելի վաղ կառավարությունը խոստացել է  վճարել գործարանի աշխատողների աշխատավարձը հուլիսի 15–ին։ Նրա խոսքով` կան մի քանի բողոքներ` աշխատավարձերի հաշվարկների հետ կապված, և առաջիկա 2 օրերին կընդունվեն համապատասխան որոշումներ, անցկացվել են վերջնական ստուգումներ, որից հետո գումարները կվճարեն։

«Մենք կկատարենք այն, ինչ խոստացել ենք և մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ կվճարենք բոլոր աշխատավարձերը։ Նաիրիտցիների պահանջներն արդար են։ Տարիների ընթացքում խնդիրներ են կուտակվել. աշխատավարձերի պարտքեր, վարկեր և այլ պարտավորություններ, գազի, էլեկտրաէներգիայի պարտքեր։ Այս բոլոր հարցերի լուծումը մենք պետք է փորձենք գտնել գույքի իրավունքների փոխանցումից հետո։ Դա բավական բարդ հարց է»,– մեջբերում է թերթը Զախարյանի խոսքերը։-0-