Рейтинг@Mail.ru
USD
371.4
EUR
434.35
RUB
4.9428
GEL
138.06
2026 թ. ապրիլի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Կայացել է հայ-էմիրաթական գործարար համաժողովը. երկրների միջև ապրանքաշրջանառությունը հատել է 4,2 մլրդ դոլարի շեմը

14.10.2024, 10:52
Բարձր է գնահատվել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության տպավորիչ աճը, որը հատել է 4,2 մլրդ դոլարի շեմը

Կայացել է հայ-էմիրաթական գործարար համաժողովը. երկրների միջև ապրանքաշրջանառությունը հատել է 4,2 մլրդ դոլարի շեմը

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 9-ին Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Համաժողովին ընդառաջ կայացել է հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանի և ԱՄԷ ֆեդերալ առևտրի պալատի գլխավոր քարտուղար Հումայդ բին Սալեմի հանդիպումը: Ներկա են եղել նաև ԱՄԷ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ, միջազգային առևտրի հարցերով նախարարի տեղակալի օգնական Ջումա Մոհամեդ Ալ Կայթը, Աբու Դաբիի առևտրի և արդյունաբերության պալատի տնօրեն Ահմեդ Խալիֆա Ալ Կուբայսին, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը և Հայաստանում ԱՄԷ դեսպան Նարիման Ալ Մուլլան:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության տպավորիչ աճը, որն արդեն հատել է 4,2 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը: