Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում գյուղացիական տնտեսությունները պետք է ավելի ակտիվ միավորվեն կոոպերատիվների մեջ. փորձագետ

11.10.2013, 14:27
Հայաստանում գյուղացիական տնտեսությունները պետք է ավելի ակտիվ միավորվեն կոոպերատիվների մեջ, ասել է «Գյուղացիական շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը։
Հայաստանում գյուղացիական տնտեսությունները պետք է ավելի ակտիվ միավորվեն կոոպերատիվների մեջ. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գյուղացիական տնտեսությունները պետք է ավելի ակտիվ միավորվեն կոոպերատիվների մեջ, ասել է «Գյուղացիական շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը։

«Հայաստանում փոքր տարածքներում հողի մշակումն արդյունավետ չէ, այդ պատճառով գյուղացիական տնտեսությունները պետք է ավելի ակտիվ միավորվեն կոոպերատիվների մեջ, ինչը թույլ կտա նրանց բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Միաժամանակ Սեդրակյանը հավելեց, որ այսօրվա դրությամբ հանրապետության տարածքում գործում է շուրջ 315 հազար գյուղացիական տնտեսություն։

Նրա կարծիքով` գյուղացիական տնտեսությունների միավորումը կոոպերատիվների մեջ թույլ կտա նվազեցնել ծախսերը և արտադրվող արտադրանքի ինքնարժեքն ու բարձրացնել մշակվող հողերի արդյունավետությունը։

Սեդրակյանի խոսքերով` պետությունն իր կողմից պետք է բազմակողմանի աջակցություն ցուցաբերի նոր կոոպերատիվներին` նրանց անվճար տրամադրելով անհրաժեշտ գյուղտեխնիկա, ինչպես նաև նոր կոոպերատիվների գործունեության առաջին տարվա ընթացքում արտոնյալ գներով մատակարարի նրանց սերմերով, պարարտանյութով, թունաքիմիկատներով և դիզվառելիքով։

Ինչպես կարծում է փորձագետը, նոր կոոպերատիվների համար պետք է վերանայվեն գյուղացիական ոլորտում արտոնյալ վարկավորման պայմանները։ Մասնավորապես, տոկոսադրույքը 14 տոկոսից պետք է իջեցվի 5 տոկոսի, իսկ գյուղատնտեսական վարկերի մարման ժամկետը պետք է երկարացվի մինչև 5 տարի։

Կառավարության որոշմամբ` 2011թ.–ի ապրիլի 1–ից հայ գյուղացիներին հատկացվում են արտոնյալ գյուղատնտեսական վարկեր` տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որից 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը։ Սուբսիդավորման գումարը կազմել է 200 մլն դրամ։ Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, վարկի միջին չափը կազմում է 625 հազար դրամ։ Վարկերի արտոնյալ ժամանակաշրջանը 6 ամիս է, ինչից հետո մարվում են միայն տոկոսները, իսկ հաջորդ վճարին տրամադրվում է ևս 6 ամիս։

Պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստանում գրանցված է 3737 արտադրական և 307 սպառողական կոոպերատիվ։ (1 դոլարը 407,50 դրամ է)–0–