Հայաստանն ու Լիտվան կաշխատեն միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ
28.11.2013,
16:19
Հայաստանն ու Լիտվան կաշխատեն միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, միջկառավարական հանձնաժողովի ստեղծման գաղափարը քննարկել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և նրա լիտվացի գործընկեր Էվալդաս Գուստասը Վիլնյուսում։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու Լիտվան կաշխատեն միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, միջկառավարական հանձնաժողովի ստեղծման գաղափարը քննարկել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և նրա լիտվացի գործընկեր Էվալդաս Գուստասը Վիլնյուսում։
Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը կարևոր ձևաչափ է երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Արդյունքում որոշվել է, որ առաջիկայում երկու երկրների դեսպանությունների միջոցով կմեկնարկեն հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտ ընթացակարգերը՝ համապատասխան իրավական հիմք ապահովելու նպատակով:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-ից երկօրյա այցով Վիլնյուսում է գտնվում Գործարար համաժողովին մասնակցելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, ներդրումների ներգրավմանը, զբոսաշրջության զարգացմանը, ուղղակի օդային հաղորդակցության հնարավորություններին, արդյունաբերության և ազատ տնտեսական գոտիների ոլորտում փորձի փոխանակմանն առնչվող խնդիրներ:
Նաև նշվել է, որ ներդրումների և առևտրաշրջանառության ծավալների ավելացման համար կա անհրաժեշտ ներուժ, և փոխադարձ գործարար համաժողովների ու այցերի միջոցով անհրաժեշտ է խորացնել հարաբերությունների զարգացումն այդ ուղղություններով:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը:
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների տնտեսական բաղադրիչին և նշել, որ վերջին տարիներին ՀՀ-ԵՄ հարաբերություններն այս ոլորտում դինամիկ կերպով զարգացել են և, դրանցով պայմանավորված, մի շարք ուղղություններով էական բարեփոխումներ են իրականացվել:
Ծրագրվում էր, որ Հայաստանը նոյեմբերի 28–ին Վիլնյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։ Սակայն սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Դրանից հետո պաշտոնական Բրյուսելը հայտարարել է, որ չի պատրաստվում վավերացնել Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրը։ -0-