ՀՀ խորհրդարանը մերժել է «Նաիրիտ» գործարանում տիրող իրավիճակով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը
26.02.2014,
14:06
Խորհրդարանական մեծամասնությունը չորեքշաբթի դեմ է քվեարկել «Նաիրիտ» քիմիական գործարանում տիրող իրավիճակի ուսումնասիրմամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը խորհրդարանի օրակարգ ներառելու մասին ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության առաջարկին։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Խորհրդարանական մեծամասնությունը չորեքշաբթի դեմ է քվեարկել «Նաիրիտ» քիմիական գործարանում տիրող իրավիճակի ուսումնասիրմամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը խորհրդարանի օրակարգ ներառելու մասին ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության առաջարկին։
Օրինագծին «դեմ» է քվեարկել 55 պատգամավոր, «կողմ»` 44 պատգամավոր, ձեռնպահ է մնացել մեկ պատգամավոր։
Ինչպես քվեարկությունից առաջ նշել է իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՀԿ–ն դեմ չէ հանձնաժողովի ստեղծմանը, սակայն կարծում է, որ այսօրվա իրավիճակում հանձնաժողովը չի կարող ծառայել իր առջև դրված նպատակներին ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսակետից։
ՀՅԴ առաջարկի համաձայն` հանձնաժողովը պետք է ուսումնասիրի աշխատողների առջև «Նաիրիտի» պարտքի հարցերը, գործարանի գործունեությանը, ներդրումների ներգրավման մասին ռուսական կողմի հետ կառավարության բանակցություններին վերաբերող հարցերը և ընդհանուր առմամբ «այն ամենը, ինչ կապված է Նաիրիտի հետ»։
«Նաիրիտ» գործարանի արտադրությունը դադարեցվել է 2010 թ.–ի ապրիլին։ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր: 2006 թվականին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց Rainoville Property Limited բրիտանական կոնսորցիումին 40 մլն դոլարով, բաժնետոմսերի 10 տոկոս պատկանում է Հայաստանի կառավարությանը:
Նախորդ տարվա դեկտեմբերին «Ռոսնեֆտը», Pirelli Tyre Armenia–ն և «Ռոսնեֆտ–Արմենիան» Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, որ «Ռոսնեֆտը» նախատեսում է 400 մլն դոլար ներդնել նոր գործարանում, իսկ ՀՀ–ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հույս էր հայտնել, որ «Նաիրիտ» գործարանի մասնագետները պահանջված կլինեն նոր ձեռնարկությունում։–0–