Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

ՇՀԿ Գործարար խորհրդի վարչության նիստում նշվել է, որ Հայաստանն ակտիվ դիրքորոշում ունի ինտեգրացիոն գործընթացներում

22.01.2014, 16:38
Պեկինում, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Գործարար խորհրդի վարչության նիստում նշվել է, որ Հայաստանն ակտիվ դիրքորոշում ունի ինտեգրացիոն գործընթացներում, հայտնում է Ռուս–ղրղզական գործարար խորհուրդը։  
ՇՀԿ Գործարար խորհրդի վարչության նիստում նշվել է, որ Հայաստանն ակտիվ դիրքորոշում ունի ինտեգրացիոն գործընթացներում
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Պեկինում, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Գործարար խորհրդի վարչության նիստում նշվել է, որ Հայաստանն ակտիվ դիրքորոշում ունի ինտեգրացիոն գործընթացներում, հայտնում է Ռուս–ղրղզական գործարար խորհուրդը։ 

ՇՀԿ–ի Գործարար խորհրդի վարչության նիստի ընթացքում, որը կայացել է այս տարվա հունվարի 21–ին Պեկինում, վերլուծվել են 2013 թվականին Գործարար խորհրդի աշխատանքները, ընդունվել է 2014 թվականի միջոցառումների ծրագիր, դիտարկվել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները Կազմակերպության տարածքում, այդ թվում` ձեռնարկատիրության, ՇՀԿ Գործարար խորհրդի հովանու ներքո համատեղ նախագծերի իրականացման, ՇՀԿ անդամ–պետությունների բիզնես–հանրության ներուժի բարձրացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, փոքր և միջին բիզնեսի աջակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։

«Անհրաժեշտ է մանրամասն մշակել ՇՀԿ Գործարար խորհրդի գործունեության հարցը տնտեսական ինտեգրման պայմաններում, որում միասնական մաքսային միությունում գործող Ռուսաստանին, Ղազախստանին և Բելառուսին զուգընթաց ակտիվ ներգրավվում են Հայաստանն ու Ղրղըզստանը»,– իր ելույթում նշեց ՇՀԿ Գործարար խորհրդի ազգային մասի` Ռուսաստանի Դաշնության կողմի նախագահ, ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինը։

«Համատեղ ջանքերը պետք է ուղղվեն կոնկրետ նախագծերի որոնմանն ու իրականացմանը, որոնք կնպաստեին արտադրության աճին, համատեղ ձեռնարկությունների և նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև տնտեսության բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը»,– ասաց նա։

ՇՀԿ Գործարար խորհուրդը հիմնվել է 2006 թվականի հունիսի 14–ին` Շանհայում, ՇՀԿ անդամ–պետությունների ղեկավարների խորհրդի որոշմանը համապատասխան։ Ոչ կառավարական կառույց է, որը միավորում է ՇՀԿ անդամ–երկրների (Ղազախստան, Չինաստան, Ղրղըզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան) բիզնես–հանրության առավել հեղինակավոր ներկայացուցիչների։

2013 թվականի սեպտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է ՀԱՔՊԿ անդամ–երկրներին` ՇՀԿ–ում հանրապետության դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում օժանդակելու համար։

Շանհայի համագործակցության կազմակերպության կազմում են Ռուսաստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ ՇՀԿ դիտորդ երկրների թվում են Աֆղանստանը, Իրանը, Մոնղոլիան, Հնդկաստանը և Պակիստանը։ -0-