Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առայժմ չի ուսումնասիրել ռուսական տնտեսության վիճակի հնարավոր ազդեցությունը մեր երկրի վրա
11.03.2014,
13:54
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առայժմ չի ուսումնասիրել այսօր Ռուսաստանում նկատվող վիճակի հնարավոր ազդեցությունը հայկական տնտեսության վրա, երեքշաբթի լրագրողներին հայտնեց գերատեսչության ղեկավար Վահրամ Ավանեսյանը։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առայժմ չի ուսումնասիրել այսօր Ռուսաստանում նկատվող վիճակի հնարավոր ազդեցությունը հայկական տնտեսության վրա, երեքշաբթի լրագրողներին հայտնեց գերատեսչության ղեկավար Վահրամ Ավանեսյանը։
ՌԴ ՀՆԱ–ի աճը հունվարին, նախնական գնահատականով, տարեկան արտահայտմամբ դանդաղել է մինչև 0.7 տոկոս դեկտեմբերի 1 տոկոսից, ամսական արտահայտմամբ, բացառելով սեզոնային և օրացուցային գործոնը, 0.5–տոկոսանոց անկում է գրանցել, հայտնել է Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Անդրեյ Կլեպաչը։ Տնտեսական զարգացման նախարարությունն ակնկալում է ռուսական տնտեսության ելքը ճահճացումից 2014 թվականի երկրորդ–երրորդ եռամսյակում։
«Մենք չեն կարող պատրաստվել մի բանի, ինչի մասին պատկերացում չունենք։ Բայց կարող ենք պնդել, որ ռուսական տնտեսությունը մեզ համար կարևոր է, և մենք դրա հետ կապված ենք բազմաթիվ կապերով, դրա ցանկացած թուլացում բացասաբար է ազդում հայկական տնտեսության վրա»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարը միաժամանակ հայտնեց, որ ռուսական տնտեսության խնդիրները չեն անդրադառնա Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մտադրության վրա։
Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի համար ինչ հետևանքներ կարող են ունենալ Ռուսաստանի դեմ ԵՄ և ԱՄՆ պատժամիջոցները` Ավանեսյանը նշեց, որ նման գործողությունները չեն կարող աննկատ մնալ։
«Ցանկացած դեպքում, եթե պատժամիջոցներն ազդում են մեր գործընկերների տնտեսության վրա, լինի դա Ռուսաստանը, ԵՄ–ն կամ ԱՄՆ–ն, որոնց հետ մենք մեծ արտաքին առևտրաշրջանառություն ունենք, իհարկե, դա մեզ համար լավ չէ»,– ասաց նա։
-0