Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

«Ստվերի» դեմ պայքարը չպետք է անդրադառնա օրինապահ գործարարների վրա. Կարեն Կարապետյան

06.10.2016, 18:01
ՀՀ կառավարության որոշումները, որոնք վերաբերում են «ստվերի» դեմ պայքարին, չպետք է անդրադառնան օրինապահ գործարարների վրա, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Ստվերի» դեմ պայքարը չպետք է անդրադառնա օրինապահ գործարարների վրա. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության որոշումները, որոնք վերաբերում են «ստվերի» դեմ պայքարին, չպետք է անդրադառնան օրինապահ գործարարների վրա, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Կառավարության նիստի ժամանակ ընդունվել են ծրագիրն ու միջոցառումների ցանկը, որոնք ուղղված են հարկային եկամուտների վարչարարության գործընթացի կատարելագործմանը։ Ծրագրի հիմնական նպատակն է կրճատել ստվերային շրջանառությունը հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման հաշվին, ինչը թույլ կտա համալրել պետյբուջեի հարկային մուտքերը։ Ծրագրում ներառված են հիմնական ուղղություններն ու մոտեցումները, ինչպես նաև դրանց իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները։

Հարցի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ծանոթացնել ձեռներեցներին որոշումների հետ։

«Մենք հաճախ փորձում ենք որևէ մեկին բերել օրենքի դաշտ, ինչը չի ստացվում, սակայն հանգեցնում է խնդիրների այն ձեռներեցների մոտ, որոնք արդեն աշխատում են օրինական դաշտում», – ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով` կառավարությունը հաճախ քննարկում է բիզնեսի որոշակի ոլորտներին վերաբերող օրենքներ, որոշումներ` ստվերային շրջանառությունը կրճատելու, թափանցիկություն և կանխատեսելիություն ապահովելու համար։

«Սակայն մենք ոչ միշտ ենք մտածում այն մասին, թե ինչպես դա կանդրադառնա «ստվերից» դուրս աշխատող գործարարների վրա, և կարո՞ղ է դա, արդյոք, հանգեցնել ավելորդ խնդիրների, քաշքշուկների», – ասաց Կարապետյանը։ –0–