Վարչապետը` գազի գնի մասին. հույս ունեմ, որ այս տարի մեզ կհաջողվի լուծել այս հարցը
06.03.2019,
17:02
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ այս տարվա ընթացքում կհաջողվի լուծել գազի սակագնի հարցը Հայաստանի համար:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ այս տարվա ընթացքում կհաջողվի լուծել գազի սակագնի հարցը Հայաստանի համար:
«Բանակցություններն ընթանում են, և ես հույս ունեմ, որ այս տարվա ընթացքում մեզ կհաջողվի լուծել այս հարցը, քանի որ այն կարևոր է ոչ միայն Ռուսաստանի հետ երկկողմանի հարաբերությունների զարգացման, այլ նաև ԵՏՄ-ի համար ընդհանուր առմամբ: Քանի որ ԵՏՄ էությունը միասնական տնտեսական տարածք ստեղծելն է», - ասել է նա:
Ըստ Փաշինյանի, որպեսզի այդ միասնական տնտեսական տարածքն իրականություն դառնա, հարկավոր է, որպեսզի էներգակիրների սակագները, որոնք բավականին կարևոր մաս ունեն արտադրանքի ինքնարժեքի մեջ, մոտ լինեն միմյանց: