Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Դեպի «Զվարթնոց» օդանավակայան երկաթուղու կառուցման խոսակցությունները ժամանակավրեպ են ՏՏՀ բացակայության պատճառով. Ռեբեց

19.12.2013, 16:28
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն ժամանակավրեպ է համարում դեպի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան տանող երկաթուղու կառուցման մասին խոսակցությունները` տեխնիկա–տնտեսական հիմնավորումների բացակայության պատճառով, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
Դեպի «Զվարթնոց» օդանավակայան երկաթուղու կառուցման խոսակցությունները ժամանակավրեպ են ՏՏՀ բացակայության պատճառով. Ռեբեց
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն ժամանակավրեպ է համարում դեպի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան տանող երկաթուղու կառուցման մասին խոսակցությունները` տեխնիկա–տնտեսական հիմնավորումների բացակայության պատճառով, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։

2012թ.-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում ստորագրվել է Մտադրությունների հուշագիր` «Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման մտադրության մասին»: Հուշագիրը ստորագրվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության` ի դեմս նախարար Մանուկ Վարդանյանի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի, և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի` ի դեմս ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի, միջև: Նախագծվող երկաթուղու երկարությունը կազմում է 7800 մետր, որից նոր կառուցվող հատվածը՝ 5350 մետր է: Նախատեսվում է նաև 810 մետր երկարությամբ երկաթուղային թունելի կառուցում:

«Մենք օդանավակայանի հետ փոխգործակցության մասին համաձայնագիր ունենք դեպի օդանավակայան տանող երկաթուղային հատվածի շինարարության նախագծի մշակման վերաբերյալ։ Կոնկրետ ծախսերով նախագծին մասնակցության որոշման ընդունումը կապված է միայն այդ նախագծի իրագործման տեխնիկա–տնտեսական հիմնավորման բացակայության հետ»։

Նա նշեց, որ այդ երկաթուղային հաղորդակցությունը գոյություն ուներ, սակայն արդեն վաղուց չի գործում, և այն նախկին մայրուղում վերականգնելը հնարավոր չէ։

Գլխավոր տնօրենի խոսքով` կառուցման հարցով աշխատանքային թղթաբանության մակարդակով մշակումներ կան, բայց չկան նախագծի տնտեսական շահի բազային հաշվարկներ, չկա բեռնային բազայի պատշաճ գնահատում, որը կարող է ձևավորվել կամ տեղափոխվել «Զվարթնոց» օդանավակայանի բեռնատար տերմինալների հարթակ և բեռների այն անվանացանկ, որով ՀԿԵ–ն կարող է ծառայել որպես բեռնափոխադրող։

«Մենք տրանսպորտային ծառայությունների շուկայի մրցակցային հատվածում ենք, չեն հավակնում փոխադրումների ողջ ծավալը երկաթուղային տեղափոխել, բայց այն ծավալը, որը կարող է տեղափոխվել երկաթուղով այդ լոգիստիկ կենտրոն, առայժմ որոշված չէ»,– ասաց Ռեբեցը։

Նա նշեց, որ նախագիծը հաշվարկի փուլում է, աշխատանքը տարվում է, և մինչ դրանց ավարտը ՀԿԵ–ն նախագծի իրագործման մասին խոսել չի կարող։

Դեպի «Զվարթնոց» օդանավակայն տանող երկաթուղու կառուցման աշխատանքային նախագծի արժեքը կազմում է 2.7 մլն դոլար։

Նախագծի իրագործումը հնարավորություն կտա երկաթուղու միջոցով կապել «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային տերմինալը «Չարբախ» մետրոյի կայարանի հետ, իսկ բեռնատար տերմինալը` «Կարմիր բլուր» երկաթուղային կարանի հետ։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով ($1 – 405,25 դրամ)։–0—