Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ադրբեջանական ծագման բենզինը հատում է Հայաստան-Վրաստան սահմանը. Պապոյան

19.12.2025, 13:30
Հայաստան-Վրաստան սահմանն է հատում  1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման  բենզինը, ասել է Պապոյանը
Ադրբեջանական ծագման բենզինը  հատում է Հայաստան-Վրաստան սահմանը. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է», - գրել է Պապոյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-երը  հայտնել էին, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնության հիման վրա, SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 վագոնը կուղարկվի այսօր։  

Նշվել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը զուտ առևտրային բնույթ ունի, և բենզինը կվաճառվի միջազգային շուկայական գներով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ողջունել է Ադրբեջանից նավթամթերքի առաջին խմբաքանակի մատակարարումը Հայաստան։