Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ԱՄԷ–ի գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրագործմամբ. դեսպան

18.05.2015, 20:57
ԱՄԷ-ի մի շարք գործարարներ շահագրգռված են մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, հայտնեց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Քասեմին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։  
ԱՄԷ–ի գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրագործմամբ. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/.  ԱՄԷ-ի մի շարք գործարարներ շահագրգռված են մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, հայտնեց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Քասեմին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ 

Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այդ նպատակով այժմ քննարկումներ են անցկացվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է հայ-էմիրաթյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը, ինչը կնպաստի կառավարությունների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու գործարար կապերի սերտացմանը:

Ալ Քասեմին իր հերթին նշել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Զրուցակիցները կարևորել և հեռանկարային են համարել համագործակցության խորացումը գյուղատնտեսության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում: -0-