ԱՄՆ-ում հնարավոր է տնտեսական ակտիվության թուլացում և բարձր գնաճ, ինչը կարող է անդրադառնալ ՀՀ-ի վրա. ԿԲ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ-ում կարող է ստեղծվել անբարենպաստ իրավիճակ, որի դեպքում տեղի կունենա տնտեսական ակտիվության զգալի թուլացում և բարձր գնաճ։
Այս մասին հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Նման դեպքում Դաշնային պահուստային համակարգի (FED) կողմից նախապես ծրագրված տոկոսադրույքների նվազեցումը կարող է տեղի չունենալ, այսինքն՝ տոկոսադրույքները կմնան ավելի բարձր մակարդակում, ինչը ենթադրում է նաև ԱՄՆ-ում չեզոք տոկոսադրույքների ավելի բարձր մակարդակ և, որպես հետևանք, խաղի կանոնների սահմանում մի փոքր ավելի բարձր մակարդակի վրա Հայաստանում և այլ երկրներում», - ասել է նա երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Սա, ըստ Գալստյանի, որոշակիորեն կսահմանափակի նաև կարգավորող մարմնի գործողությունների հնարավորությունները:
ՀՀ Կենտրոնական բանկը մարտի 17-ին երրորդ անգամ անընդմեջ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 6.5% մակարդակում: ՀՀ ԿԲ խորհուրդը 2023 թվականի հունիսից շարունակաբար նվազեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ աստիճանաբար այն 10.75%-ից հասցնելով 6.5%-ի 2025 թվականի դեկտեմբերին: