Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Առաջարկվում է աուդիտի ոլորտում ինքնակարգավորման մեխանիզմ կամ կառույց ներդնել

28.06.2012, 11:05
Աուդիտի ոլորտում ինքնակարգավորման մեխանիզմների կամ կառույցի ներդրման հարցեր են քննարկվել Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի (American Chamber of Commerce in Armenia - ՀԱԱՊ) անդամների և իր անդամ հանդիսացող խոշոր աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչների ու Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի նախագահ Ահարոն Չիլինգարյանի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում են ՀԱԱՊ մամուլի ծառայությունից:
Առաջարկվում է աուդիտի ոլորտում ինքնակարգավորման մեխանիզմ կամ կառույց ներդնել
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Աուդիտի ոլորտում ինքնակարգավորման մեխանիզմների կամ կառույցի ներդրման հարցեր են քննարկվել Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի (American Chamber of Commerce in Armenia - ՀԱԱՊ) անդամների և իր անդամ հանդիսացող խոշոր աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչների ու Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի նախագահ Ահարոն Չիլինգարյանի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում են ՀԱԱՊ մամուլի ծառայությունից:
Աուդիտի ոլորտում ինքնակարգավորման մեխանիզմների կամ կառույցի ներդրումը կնպաստի աուդիտորական ընկերությունների գործունեության նկատմամբ արդյունավետ վերահսկման գործընթացին ՀՀ օրենսդրությանը և միջազգային ստանդարտներին համապատասխան:

«Մասնակիցներից շատերի կարծիքով նման կառույցի ձևավորումը կնպաստի Հայաստանում աուդիտի որակի բարձրացմանն ու աուդիտորական ընկերությունների նկատմամբ վստահության աճին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև երկխոսության և համագործակցության ընդլայնումը:

Քննարկումն առավել առարկայական և շարունակական դարձնելու նպատակով, հանդիպման մասնակիցներն առաջարկել են, որ ՀԱԱՊ-ն ստանձնի համակարգողի դերը և ներկայացնի այս ոլորտում իր անդամ կազմակերպությունների միջազգային փորձը: Որոշվել է նաև քաջալերել աուդիտորական ընկերություններին` միանալու «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանում հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում գործող կազմակերպությունների միջև փոխըմբռնման հուշագրին:

ՀԱԱՊ-ն անկախ բիզնես միություն է, որը Հայաստանում գործում է 2000թ.-ից: ՀԱԱՊ-ն ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր բիզնես ոլորտների մոտ 90 անդամ կազմակերպությունների շահերը: Նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը և ներկայացնել լավագույն գործարար փորձառությունը Հայաստանում, ՀԱԱՊ-ն սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և առավել լայն գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: --0-