Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Առաջիկա շաբաթասկզբին ՀԷՑ-ը պաշտոնապես կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթացներ․ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ

01.08.2025, 11:25
Առաջիկա շաբաթասկզբին ՀԷՑ-ը պաշտոնապես կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթացներ՝ միաժամանակ, տեղեկացրել է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը
Առաջիկա շաբաթասկզբին ՀԷՑ-ը պաշտոնապես կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթացներ․ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Առաջիկա շաբաթասկզբին ՀԷՑ-ը պաշտոնապես կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթացներ՝ միաժամանակ, տեղեկացրել է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Մինչ այդ՝ գնման առարկաների նախահաշվային արժեքների ճշգրիտ հաշվարկների համար անհրաժեշտ կլինի գնանշման (գնհարցում) գործընթացներ իրականացնել, որին էներգետիկ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների առավելագույն ներգրավումն ապահովելու համար լայն իրազեկման արշավ կիրականացնենք», – նշել է նա Facebook–յան իր էջում։

Նա պարզաբանել է, որ խոսքը շուրջ 50մլրդ ՀՀ դրամ բյուջեով տարեկան Ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքներին (ենթակայանների վերակառուցում եւ վերազինում, էլեկտրական գծերի կառուցում եւ այլն) եւ մի քանի տասնյակ հազար միացումներին վերաբերող ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ գնման մասին է։

«Հ.Գ. Հիշեցնեմ՝ նման ծավալի աշխատանքները մինչ այս պահն իրականացվում էին մենաշնորհային դիրք զբաղեցնող ընդամենը ՄԵԿ կազմակերպության կողմից՝ իր «թելադրած» գներով, իր «թելադրած» պայմաններով…»,, – գրել է Պետրոսյանը։

Հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ–ում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ. ընդհանուր ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ նախահաշվային արժեքով։ Նշվում է, որ ժամանակավոր կառավարչի կողմից գնումների այդ գործընթացների կասեցումը պայմանավորված է ընկերությունում այդ գործընթացներին առնչվող ընթացակարգերում վեր հանված մի շարք համակարգային խնդիրներով (խտրական տեխ. բնութագրեր, ոչ ներառական և անթափանցիկ գործընթացներ, նախնական գնանշման ոչ օբյեկտիվ մոտեցումներ և այլն):