Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար–մայիսին նվազել է 32,3%` կազմելով մոտ 1 558,9 մլն դոլար

22.06.2015, 16:10
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2015 թ.–ի հունվար–մայիսին, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 32,3 տոկոսով` կազմելով մոտ 1 558,9 մլն դոլար։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար–մայիսին նվազել է 32,3%` կազմելով մոտ 1 558,9 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2015 թ.–ի հունվար–մայիսին, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 32,3 տոկոսով` կազմելով մոտ 1 558,9 մլն դոլար։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

ԱՎԾ–ի տվյալներով` արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 488,7 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 15,2 տոկոսով։

Միաժամանակ ներկրման ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 38 տոկոսով` կազմելով մոտ 1 070,2 մլն դոլար։ Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն այս տարվա հունվար–մայիսին կազմել է 581,5 մլն դոլար ($1 – 473,42 դրամ)։ --0—