Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար–նոյեմբերին ավելացել է 2,3%–ով`կազմելով մոտ 5,4 մլրդ դոլար

12.01.2015, 15:37
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար–նոյեմբերին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 2,3%–ով և կազմել մոտ 5 394,4 մլն դոլար, նշված է ՀՀ ԱՎԾ կայքում։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար–նոյեմբերին ավելացել է 2,3%–ով`կազմելով մոտ 5,4 մլրդ դոլար
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար–նոյեմբերին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 2,3%–ով և կազմել մոտ 5 394,4 մլն դոլար, նշված է ՀՀ ԱՎԾ կայքում։

Պաշտոնական տվյալների համաձայն` արտահանման ծավալը 2014 թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է մոտ 1 384 մլն դոլար` ավելանալով 2,7 տոկոսով, իսկ ներկրման ծավալը` շուրջ 4 010,5 մլն դոլար` ավելանալով 2,1 տոկոսով։ Արդյունքում՝ արտաքին շրջանառության հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 2 626,5 մլն դոլար:

Ըստ նախնական տվյալների` ՖՕԲ-ի գներով արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն (ապրանքի մատակարարման պայմանը, որի ժամանակ  վաճառողը վճարում է տեղափոխման, ապահովագրման, ինչպես նաև մինչև ապրանքը նավ հասցնելու պահը մաքսային ծախսերը. «ԱՌԿԱ») 2014թ.-ի հունվար-նոյեմբերին կազմել է 2 008,9 մլն դոլար:

Ըստ վիճակագրական տվյալների՝ արտահանման առավել ակնհայտ ցուցանիշներ են գրանցվել հետևյալ ապրանքախմբերում՝ «հանքահումքային արտադրանք»՝ մոտ 356,7 մլն դոլար (2013 թ.–ի հունվար–նոյեմբերի համեմատ 4,9 տոկոսի անկում), «սննդամթերքի պատրաստի արտադրանք»` մոտ 309,2 մլն դոլար (11,2 տոկոսի աճ), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված զարդեր»` մոտ 276,3 մլն դոլար (2,5 տոկոսի անկում), «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստած զարդեր»՝ 206,6 մլն դոլար (17,9 տոկոսի աճ) և այլն։

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2014թ.-ի հունվար-նոյեմբերին արտադրանքի ներմուծումը գերիշխող է եղել հետևյալ ապրանքախմբերում՝ «հանքահումքային արտադրանք»՝ մոտ 752,2 մլն դոլար (2013 թ.-ի հունվար–նոյեմբերի համեմատ 3,4 տոկոսի անկում), «մեքենաներ, սարքավորում և մեխանիզմներ»՝ 546,2 մլն դոլար (9,9 տոկոսի աճ), «սննդամթերքի պատրաստի արտադրանք»` մոտ 332,9 մլն դոլար (4,4 տոկոսի անկում), «ստորգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»` 325.5 մլն դոլար (1,4 տոկոսի աճ), «քիմիական արտադրություն և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղեր»` 319.1 մլն դոլար (2 տոկոսի անկում) և այլն։ (1 դոլարը` 474,97 դրամ) -0-