Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Աշխատանքային հանդիպում ջրային տնտեսության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ

03.02.2016, 20:46
Կայացել է գույքի հաշվառման, վերագնահատման և գրանցման խորհրդատվական ծառայությանն առնչվող աշխատանքային հանդիպումը, հայտնում է Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեի մամուլի ծառայությունը։  
Աշխատանքային հանդիպում ջրային տնտեսության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կայացել է գույքի հաշվառման, վերագնահատման և գրանցման խորհրդատվական ծառայությանն առնչվող աշխատանքային հանդիպումը, հայտնում է Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեի մամուլի ծառայությունը։  

Փետրվարի 3-ին՝ խմելու ջրի ջրամատակարարման ոլորտում մեկ օպերատորի և մրցույթին ընդառաջ տեղի է ունեցել գույքի հաշվառման, վերագնահատման և գրանցման խորհրդատվական ծառայությանն առնչվող աշխատանքային հանդիպում:

Հանդիպման սկզբում, ներկայացնելով Կոմիտեի նախագահի հանձնարարականով ուսումնասիրված գույքի վերագնահատման և գրանցման գործընթացի շուրջ առկա վիճակը՝ Կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանը նշել է, որ խմելու և ոռոգման ջրի ոլորտների գույքային գործընթացների արդյունքում ակնկալվում է ունենալ պետական և համայնքային գույքի ընդհանրական պատկեր, գնահատված ու պատշաճ շահագործվող ենթակառուցվածքներ, որի վրա էլ կառուցվելու է հետագա պետական ներդրումների ու ջրի համապարփակ կառավարման գործընթացների պետական քաղաքականությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, քննարկումից առաջ աշխատանքային հանդիպում է կազմակերպվել գույքի խորհրդատուի և անցումային խորհրդատուի միջև, ինչպես նաև՝ ջրամատակարար ընկերությունները նշանակել են ծրագրում իրենց պատասխանատուներին, խորհրդատուին հաջողվել է որոշակի նախնական աշխատանք կատարել:

Հանդիպմանը մասնակից Կոմիտեի ներկայացուցիչների կողմից կարևորվել է անցումային խորհրդատուի՝ Ֆիխտների և գույքի խորհրդատուի ներդաշնակ աշխատանքը, որով ապահովվելու է «Պետական-մասնավոր գործընկերություն» մրցույթի մրցութային փաստաթղթերի պատրաստումը:

Քննարկմանը տեխնիկական աջակցության առաջադրանքն իրականացնող խորհրդատու AACR ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ծրագրի իրականացման վերաբերյալ մանրամասներ:

Մասնավորապես նշվել է, որ իրականացվելիք ծրագրի առաջին բաղադրիչով ցուցակագրվելու և հաշվապահական միջազգային չափորոշիչների համաձայն վերագնահատվելու են «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» ընկերությունների հիմնական միջոցները:

Պատրաստվելու և ամփոփվելու է նախնական հաշվետվության նախագիծը:

Նախատեսվում է նաև կառույցների գեոդեզիական հետազոտություն, տվյալների մշակում և փաստաթղթավորում: Հիմնական գործողությունները նախատեսվում է իրականացնել փետրվար-մարտ ամիսներին:

Քննարկմանը մասնակցել են ԵՆԲ, AARC, FICHTNER միջազգային գործընկերների և ջրամատակարար ընկերությունների ներկայացուցիչներ: -0-