Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում աղբի վերամշակման գործարան կառուցելը տնտեսապես շահավետ չէ. թերթ

20.05.2015, 11:52
Հայաստանում աղբի վերամշակման գործարան կառուցելը տնտեսապես շահավետ չէ, քանի որ աղբի ծավալները շատ քիչ են, չորեքշաբթի գրում է «Հայկական ժամանակ» թերթը` հղում անելով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանին։
Հայաստանում աղբի վերամշակման գործարան կառուցելը տնտեսապես շահավետ չէ. թերթ
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում աղբի վերամշակման գործարան կառուցելը տնտեսապես շահավետ չէ, քանի որ աղբի ծավալները շատ քիչ են, չորեքշաբթի գրում է «Հայկական ժամանակ» թերթը` հղում անելով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանին։

Փոխնախարարը նշել է, որ աղբավերամշակման գործարանի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է տարեկան շուրջ 300 հազար տոննա աղբ, այնինչ Հայաստանում «արտադրվում է» միայն 80 հազար տոննա։ «Տարեկան որոշակի աճի դինամիկա նախատեսելու դեպքում մենք առաջիկա 10–15 տարիների ընթացքում դուրս ենք գալիս ընդամենը տարեկան 100 հազար տոննայի, ինչը բավարար չէ աղբի վերամշակումը տնտեսապես մոտիվացված դարձնելու համար», – նշել է Տերտերյանը։ –0–