Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

Այս տարի Հայաստանում ծրագրվում է շուրջ 160 հազար տոննա խաղող մթերել

17.09.2013, 13:40
Հայաստանում խաղողի մթերումը 2013 թվականին կկազմի շուրջ 160 հազար տոննա` նախորդ տարվա 157 հազար տոննայի դիմաց, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում գինեգործների միության նախագահ Արեգ Հարությունյանը։
Այս տարի Հայաստանում ծրագրվում է շուրջ 160 հազար տոննա խաղող մթերել
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում խաղողի մթերումը 2013 թվականին կկազմի շուրջ 160 հազար տոննա` նախորդ տարվա 157 հազար տոննայի դիմաց, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում գինեգործների միության նախագահ Արեգ Հարությունյանը։

«Խոսքը խաղողների տեխնիկական սորտերի մթերման մասին է` գինեգործական նպատակով վերամշակելու համար։ Ընդհանուր առմամբ ծրագրվում է, որ վերամշակող ձեռնարկությունները 200 հազար տոննա խաղող կմթերեն»,– ասաց Հարությունյանը։
 
Նա հայտնեց նաև, որ մթերումները կիրականացնեն 45 վերամշակող ձեռնարկությունները, որոնցից 10-ը արդեն մթերել են 10 հազար տոննա խաղող, իսկ սեպտեմբերի 20-ից մթերման գործընթաց կսկսեն մյուս ընկերությունները։

Խաղողի մթերման նվազագույն գինը կազմում է 145 դրամ` մեկ կիլոգրամի դիմաց։-0-