Այս տարվա օգոստոսի 3-ի դրությամբ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, արտահանվել է 2,3 անգամ ավելի տոննա ծաղիկ. նախարար
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ 2025թ. օգոստոսի 3-ի դրությամբ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի արտահանվել է 2,3 անգամ շատ տոննա ծաղիկ (հիմնականում ձևակերպում են տոննայով)։ Այս մասին Facebook-ի իր էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մասնավորապես, եթե անցած տարի ընդամենը 519 տոննա է եղել, ապա այս տարի՝ 1217 տոննա։
«15%-ով ավել հատով ծաղիկ (որոշ դեպքերում արտահանումը ձևակերպվում է հատով)։ Մասնավորապես, եթե անցած տարի 41,8 հազար հատ, ապա այս տարի՝ ավելի քան 48 հազար հատ»,-գրել է Պապոյանը։
Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել էր Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ հայտարարելով նրանցում հաճախակի հայտնաբերվող կարանտինային հիվանդությությունների մասին։ ՌԴ-ի կիրառած սահմանափակումները դժգոհություն են առաջացրել ծաղիկների արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ, որոնք բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պահանջելով խնդրին լուծում տալ։
Լուրեր էին տարածվել նաև, որ ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառ է նաև այն, որ ծաղիկներ արտահանողները ծաղիկներ են ներմուծում այլ երկրներից Հայաստան, ապա վերաարտահանում դրանք Ռուսաստան։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես հերքել է այդ լուրերը։