Բելառուսը շահագրգռված է ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի հետ համագործակցելու հարցում. դեսպան
14.12.2012,
20:21
Բելառուսը շահագրգռված է ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի հետ համագործակցելու հարցում, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բելառուսը շահագրգռված է ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի հետ համագործակցելու հարցում, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:
«Հաշվի առնելով այն, որ մենք ատոմակայան ենք կառուցում, մեզ համար հեռանկարային է համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում»,- ասաց նա:
Ըստ նրա, Հայաստանի փորձը, մասնավորապես` մասնագետների պատրաստման, կայանի շահագործման, միջուկային անվտանգության հարցերում, կարող է շատ օգտակար լինել բելառուս մասնագետների համար:
«Այդ հարցերը չափազանդ արդիական են նաև մեզ համար: Կարծում եմ, որ այդ ոլորտում մենք կարող ենք շատ բան սովորել մեր հայ գործընկերներից»,- նշեց դեսպանը:
Բելառուսն ու Ռուսաստանն ընթացիկ տարվա մարտին Մինսկում կայացած ռուս-բելառուսական բանակցություններից հետո Բելառուսում ԱԷԿ-ի կառուցման մասին համաձայնագիր ստորագրեցին:
Համաձայնագիրը նախատեսում է, որ ԱԷԿ–ի կառուցումն իրականացվելու է գլխավոր կապալառու «Ատոմստրոյէքսպորտ» ՓԲԸ–ի ամբողջական պատասխանատվության պայմաններում, այսինքն` «փակի տակ», ինչպես նաև` ռուսական կողմը բելառուսական կողմին գումարով վարկ կհատկացնի այնպիսի պայմաններով, որոնք համաձայնեցվել են առանձին միջկառավարական համաձայնագրերով:
ԱԷԿ-ի կառուցման շուրջ սկզբունքային պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2009թ.-ի սկզբին Մինսկում` ռուս-բելառուսական բանակցությունների ընթացքում: 2011թ.- փետրվարին նախագիծն ուղարկվել էր Բելառուսի էներգետիկայի նախարարություն:
Ներկայում գործող Հայկական ԱԷԿ-ը (ՀԱԷԿ) տեղակայված է Մեծամոր քաղաքի մերձակայքում (Երևանից մոտավորապես 20-30 կմ դեպի հարավ): Կայանը շահագործման են հանձնել 1976թ.-ին, ներկա պահին գործում է միայն 407,5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը: -0