ԲՀԿ-ն դժգոհ է 2013 թվականի պետբյուջեից
29.10.2012,
18:36
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ է Հայաստանի՝ 2013 թվականի պետբյուջեից, երկուշաբթի լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ է Հայաստանի՝ 2013 թվականի պետբյուջեից, երկուշաբթի լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:
«2013 թ. բյուջեի նախագծի քննարկումները ԲՀԿ-ին ցույց են տվել, որ այն այս տեսքով ընդունելի չէ... Այդ տեսքով ես այն կանվանեի գոյատևման բյուջե»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ 2013 թվականի հիմնական ֆինանսական փաստաթուղթը կդժվարացնի կառավարության՝ 2012-2017 թվականների ծրագիրը բյուջեում ներկայացված եկամուտների ու ծախսերի անհամամասնության պատճառով:
Մելքումյանը դժգոհություն հայտնեց նաև կառավարության կանխատեսման առնչությամբ՝ նշելով 2013-2015 թթ.-ի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որի համաձայն ՀՆԱ սպասված աճը կկազմի 3,8 տոկոս, այն դեպքում, որ 2013 թվականի պետբյուջեի համաձայն, այդ ցուցանիշը կկազմի 6,2 տոկոս:
«Անհասկանալի է, թե ինչ կարող է տեղի ունենալ համաշխարհային տնտեսության մեջ չորս ամսում, որ ՀՆԱ կանխատեսումը փոխվել է համարյա 3 տոկոսով»,- նշեց նա:
Միքայել Մելքումյանը նաև շեշտեց, որ կողմ են ոչ թե զսպող հակաբյուջետային քաղաքականության, այլ ընդլայնող քաղաքականության:
Նա հայտնեց նաև, որ առաջիկայում ԲՀԿ-ն խորհրդարանին կներկայացնի նվազագույն կենսաթոշակի մասին օրենքի փոփոխությունները, արդյունաբերական քաղաքականության և ավանդների մասին օրինագծերը:
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստի ընթացքում հաստատեց 2013թ.–ի պետական բյուջեի նախագիծը։
Համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում է սահմանել 1 տրլն 59 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրլն 183 մլրդ դրամ մակարդակում։
Միաժամանակ ծախսերի 957,6 մլրդ դրամը բաժին է հասնում ընթացիկ ծախսերին, 195,097 մլրդ դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին։
Բյուջետային ծախսերի ընդհանուր ծավալում սոցիալական նպաստների և կենսաթոշակի ծախսերի ծավալը կազմում է 302,018 մլրդ դրամ, ծառայությունների և ապրանքների ծախսերը` 173,252 մլրդ դրամ։
12–ամսյա գնաճի ցուցանիշը կանխատեսվում է 4± 1,5%–ի սահմաններում, իսկ տնտեսական աճը` 6 տոկոսի մակարդակում։
ՀՀ համայնքների բյուջեները կկազմեն եկամուտների գծով 97.5 մլրդ դրամ, ծախսերի գծով` 101 մլրդ դրամ, պակասուրդը` 4,2 մլրդ դրամ:
Միաժամանակ 2012թ.–ի ՀՀ պետբյուջեի համաձայն, եկամուտները նախատեսված էին 911,6 մլրդ դրամի չափով, ծախսերը` 1044,1 մլրդ դրամ, իսկ պակասուրդը կազմել է 132,5 մլրդ դրամ:--0-