Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Բժշկական նպատակներով օգտագործվող որոշ ապրանքներ արտահանելիս ՊԵԿ կենտրոնական ապարատի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ

24.08.2020, 16:30
Շարունակում են գործել ԵՏՀ որոշմամբ սահմանված ապրանքների արտահանման սահմանափակումները և արգելքները
Բժշկական նպատակներով օգտագործվող որոշ ապրանքներ արտահանելիս ՊԵԿ կենտրոնական ապարատի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 03.04.2020թ. թիվ 31 որոշման` ուժը կորցրած ճանաչվելու արդյունքում Հայաստանից բժշկական նպատակներով օգտագործման ենթակա ապրանքներ արտահանելիս այսուհետ ՀՀ ՊԵԿ կենտրոնական ապարատի հատուկ թույլտվությունն անհրաժեշտ չէ` մաքսային գործառնություններ կատարելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Միաժամանակ հայտնում ենք, որ շարունակում է գործել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21.04.2015թ. թիվ 30 որոշման 1.10 կետը, որի համաձայն` բժշկական նշանակության մի խումբ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ մաքսային տարածքից արգելվում է և (կամ) սահմանափակված է մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային մարմինների կողմից այսուհետ ուժեղացված հսկողություն է իրականացվում միայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերոնշյալ որոշմամբ հաստատված ցանկի ապրանքների արտահանման նկատմամբ:-0-