Չտեսակավորված կենցաղային թափոնները վտանգավոր են շրջակա միջավայրի համար. հայ փորձագետ
04.06.2013,
17:13
Չտեսակավորված կենցաղային թափոնները վտանգավոր են շրջակա միջավայրի համար, ասաց ՀՀ Բնապահպանության նախարարության Թափոնների ու մթնոլորտային արտանետումների կառավարման գործակալության պետ Եղիշե Տերտերյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Չտեսակավորված կենցաղային թափոնները վտանգավոր են շրջակա միջավայրի համար, ասաց ՀՀ Բնապահպանության նախարարության Թափոնների ու մթնոլորտային արտանետումների կառավարման գործակալության պետ Եղիշե Տերտերյանը։
«Կենցաղային աղբը, որը մենք նետում ենք առանց տեսակավորելու, դասակարգվում է որպես չորրորդ աստիճանի վտանգ ներկայացնող թափոն և ենթակա է ինվենտարիզացիայի։ Նման թափոնները բնական երևույթների ազդեցության տակ կարող են վնաս հասցնել շրջակա միջավայրին»,– երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Տերտերյանը։
Ըստ նրա` թափոնների ինվենտարիզացիայի համար Հայաստանի տնտեսական սուբյեկտները պարտավոր են դիմել Բնապահպանության նախարարություն` թափոնների անձնագրավորման համար։
Տերտերյանը նշեց, որ շատ ժամանակ չպահանջող տվյալ ընթացակարգն անհրաժեշտ է Հայաստանում արտադրող թափոնների, դրանց վտանգի աստիճանի, ծավալների վերաբերյալ տվյալներ ստանալու համար` դրանց ուտիլիզացիան կազմակերպելու նպատակով։
Թափոնների անձնագրավորումը նույնականացման, այդ թվում շրջանառության տեխնոլոգիական փուլերում թափոնների ֆիզիկա-քիմիական և տեխնոլոգիական նկարագրության գործողություն է, որն անցկացվում է թափոնների անձնագրի հիման վրա` այդ ոլորտում աշխատանքների պաշարները խնայող և անվտանգ կարգավորման համար։--0--